Լոլիկի չիրն իսկական դելիկատես է․ Շատ բան պետք չէ այդ հրաշքը պատրաստելու համար

Մարինացված լոլիկի չիրն իսկական դելիկատես է․ Շատ բան պետք չէ  այդ  հրաշքը պատրաստելու համար

Ինձ համար զեյթունի ձեթի մեջ մարինացված լոլիկի չիրն իսկական դելիկատես է:

Այն կարծես իր մեջ խտացնում է արևի և լոլիկի համերը: Ուտելիս այնպիսի տպավորություն է, որ հենց արևն ես համտեսում:

Շատ բան պետք չէ լոլիկի չիր պատրաստելու համար` լոլիկ, աղ և Հայաստանի կիզիչ արև:

1. լոլիկ: Մենք դրանք կիսում ենք կամ չորս մասի բաժանում:
2. աղ
3. շատ, շատ արև

Լոլիկները կտրում ենք, աղ անում և դնում արևի տակ չորանալու համար: Չիրը պատրաստ կլինի 4-7 օրվա ընթացքում:

Հարկավոր չէ, որ դրանք քարի կտոր դառնան: Չիրը պատրաստ է, երբ այն դեռ ճկուն է:

Չիրը կարելի է զակատ անել կամ պահել սառցարանում:

Հետագայում այս չիրը կարելի է օգտագործել մակարոնեղենի հետ, պիցցաների վրա կամ սենդվիչների մեջ: Օգտագործելուց առաջ հարկավոր է մոտ մեկ ժամով չիրը թրջել եռացող ջրի մեջ:

Բայց անմիջապես օգտագործման համար, չիրը կարելի է մարինացնել զեյթունի ձեթի մեջ, ավելացնել սխտոր, խոտեր, սև պղպեղի հատիկներ և վայելել հացի հետ:

Այդ անուշահոտ և համեմված զեյթունի ձեթի մեջ կարելի է նաև հացի կտորներ թաթախել և վայելել:

Բարի ախորժակ…

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика