Մազաթափությունը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար սակայն մարդիկ սովորաբար փորձում են ազատվել միայն խնդրից, այլ ոչ թե դրա պատճառից:Սակայն հարկ է հիշել որ լինում են դեպքեր երբ մազաթափությունը պայմանավորված է լինում այս կամ այն հիվանդությամբ, ուստի դրա դեմ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ վտանգավոր լինել:
Թելոգենի արտազատում Մշտական սթրեսը, քաշի կտրուկ կորուստն ու վահանագեղձի հիվանդությունները կարող են դառնալ թելոգենի արտազատման պատճառ, ինչն էլ հանգեցնում է սաստիկ մազաթափության: Երբեմն այս խնդրի դեպքում մազաթափությունը չափազանց առատ է լինում, ուստի հարկավոր է լինում անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Սեբորեա Սեբորեան բավական տարածված հիվանդություն է, որը դրսևորվում է ճարպագեղձերի աշխատանքի խանգարմամբ: Մազաթափությունից բացի, այս հիվանդության դեպքում նկատվում է նաև սաստիկ քոր թեփոտվածություն ու մազերի փխրունություն: Բանն այն է որ մազարմատներն ախտահարվում են վարակով ինչը հանգեցնում է բորբոքումների:
Խուզող որքին Այս վարակիչ մաշկային հիվանդության հարուցիչը սնկային վարակն է, որը միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է դառնալ ոչ միայն առատ մազաթափության, այլև ժամանակավոր ճաղատացման պատճառ: Հիվանդութան մասին հուշող ախտանշանների շարքին են դասվումմաշկի կարմրածությունը, թեփոտվածությունն ու մանր ցանը: Խնդրից ազատվելու համար հարկավոր է դիմել մաշկաբանին:
Օջախային ալոպեցիա Սա աուտոիմունային հիվանդություն է, որն ուղեկցվում է գլխի որոշակի հատվածներում առատ մազաթափությամբ: Այս հիվանդության դեպքում ախտահարման օջախները լինում են կլոր կամ օվալաձև: Բուժման բացակայության դեպքում մազերը կարող են ամբողջությամբ թափվել: Հիվանդության զարգացումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, պարզել հիվանդության պատճառն ու անմիջապես միջոցներ ձեռնարկել:
Սննդարար նյութերի դեֆիցիտ Մազերի փայլի կորուստն ու նոսրացումը կարող է պայմանավորված լինել նաև վիտամինների ու սննդարար նյութերի պակասով: Նման խնդրի կարող է հանգեցնել ինչպես խիստ դիետան, այնպես էլ սխալ սննդակարգը, որը հարուստ է քաղցրավենիքով ու յուղոտ մթերքով:
Հորմոնալ փոփոխություններ Հղիության ընթացքում ու դրանից հետո կնոջ օրգանիզմում լուրջ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են ուղեկցվել ժամանակավոր մազաթափությամբ: