Լավագույն նախաճաշը քաշի նվազմանը համար

Ավելորդ քաշի դեմ շատերն են պայքարում սակայն ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Այնուամենայնիվ ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը նշել է այն պարզ միջոցը, որը կօգնի խթանել ճարպերի այրման գործընթացը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, սննդաբանը նիհարել ցանկացողներին հորդորում է հաճախ նախաճաշել սպիտակուցային մթերքով, որը կօգնի առավոտյան կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Մասնագետի խոսքով՝ քաշի նվազմանը նպաստող նախաճաշի լավագույն տարբերակը կլինի բանջարեղենով, ապխտած սաղմոնով, ավոկադոյով ու ամբողջահատիկ հացով ձվածեղը: Բացի այդ, նախաճաշին կարելի է հավելել նաև մանրաթելերով հարուստ մթերք, օրինակ՝ թեփ:

Շատ օգտակար սովորություն կարող է դառնալ նաև առավոտյան ջուր խմելը, ուստի մասնագետը հորդորում է ամեն առավոտ 300-500 մլ ջուր խմել: Ցանկության դեպքում ջուրը կարելի է փոխարինել նաև կանաչ թեյով կամ բուսական թուրմերով:

Միևնույն ժամանակ սննդաբանն ընդգծում է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգից բացառել կաթով սուրճը, քանի որ այս ըմպելիքին կաթ ավելացնելը բարձրացնում է դրա կալորիականությունը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS