Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին բանակի գլխավոր հրամանատարին հայտնում իր երեք ցանկությունները որոնք հրամանատարը պետք է ի կատար ածվեն նրա մահից հետո

Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո:

1․Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները․

2․Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր․

3․Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի․

Զորահրամանատրը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է՝ թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика