Իսկ դուք գիտեք կարկադե կարմիր թեյի օգտակար հատկությունների մասին

Այս հիանալի բնական թեյն ամրացնում է երակները, օրգանիզմը մաքրում է թույներից, արագացնում է նյութափոխանակությունը: Սխալ սնունդը, լարված աշխատանքային շաբաթը և սթրեսները թուլացնում են մարդու օրգանիզմը:

Օրգանիզմին այդ վտանգներից պաշտպանելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս խմել գիբիսկուսի ծաղիկներից թեյ, որն առավել հայտնի է կարկադե անվանումով: Կարկադեն ոչ միայն մաքրում է օրգանիզմը, այլ նաև կարգավորում է ստամոքսի թթվայնությունը, իսկ անտոցիանները, որոնք թեյին տալիս են նման կարմիր երանգ, ամրացնում են երակների պատերը:

Կարկադե թեյը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունների հանդեպ, և հանդիսանում է նաև միզամուղ: Սառը կարկադե թեյն իջեցնում է արյան ճնշումը, իսկ տաքը՝ բարձրացնում: Կարկադե թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր տառապում են ստամոքսի խոցից և ունեն մշտական ցածր ճնշում:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика