Ինչ տեսք ունի մահացու կորոնավիրուսը լուսանկար

Գիտնականները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի ամբողջ աշխարհում սրընթաց տարածվող մահացու 2019-nCoV կորոնավիրուսը: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել շտամի մակերևույթին գտնվող կարմիր փշերին, որոնք էլ հենց այն «թագերն» են, որոնց շնորհիվ վիրուսների այս ընտանիքն ստացել է իր անվանում: Life.ru-ի փոխանցմամբ՝ Կորոնավիրուսի նորագույն տեսակի՝ բարձր լուծաչափով պատկերը հրապարակվել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի կայքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: ԱՀԿ-ն նաև բոլոր երկրներին կոչ է արել պայքարել վտանգավոր հիվանդության հարուցիչի վերաբերյալ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման դեմ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS