Խոյ:Օրվա առաջին կեսը բարեհաջողկդասավորվի:Այս ժամանակահատվածում Խոյ նշանի ներկայացուցիչներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ,նոր ծանոթություններ,հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի:Որոշ դժվարություններ կծագեն:Կարելի է ասել,որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը:Անգամ մանուքներին մեծ նշանակություն եք տալիս և անտեղի անհանգստանում:Եթե հանգիստ վերաբերվեք իրավիճակին,ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:
Ցուլ:Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց:Այն ինչ սկզբում պարզ է թվում,իրականում կարող է շատ բարդ լինել:Այսօր ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է:Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց:Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք,տհաճ լուրեր որ կստիպեն անհանգստանալ:Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր խորը հիասթափություն կապրեն պատրանքները կցրվեն,իսկ մտերիմ մարդու հանդեպ ունեցաց հավատը հօդս կցնդի:Ընտանիքի անդամներն այսօր՝առավել,քան երբեք ձեր ուշադրության կարիքն ունեն,անկասկած կնեղացնեք նրանց,եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:
Երկվորյակ:Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն,այն էլ շատ լուրջ:Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները հատուցել սեփական անփութության և անուշադրության համար:Հնարավոր է ինքնազգացողության վատացում:Առողջական խնդիրներ կունենան հատկապես այն Երկվորյակները,ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի:Նոր հնարավորություններ կընձեռնվեն իսկ ստացված լավ լուրերը՝կուրախացնեն:Զգացմունքային դաշտը կկայունանա:Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են:Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:
Խեցգետին:Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ նաև անհանգստություն,հուզմունք:Մի շտապեք հուսահատվել քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի:Օրն անցկացրեք մտերիմների,հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ,ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն:Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով,դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում,որն առավել կարևոր է ձեզ համար:Հնարավոր է սեր առաջին հայացքից ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն,իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան:
Առյուծ:Օրը բարեհաջող չէ հատկապես նրանց համար ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով:Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ:Զբաղվեք տնային գործերով:Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ձեզ,թե մտերիմներին:Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝կապված եղանակային փոփոխությունների հետ:Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք եթե ամենայն պատասխանատվությամբ չմոտենաք հարցին և անտեսեք այն:
Կույս:Բոլոր կարևոր գործերը հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին,քանզի ավելի ուշ,բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Հնարավոր է որոշակի գումարային շահույթ նաև հին պարտքի վերադարձ Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները:Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց:Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների ընտանիքի անդամների հետ:Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է:Սակայն,եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:
Կշեռք:Բարեհաջող օր է:Նպատակահարմար՝հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար:Էներգիայով լի եք ձեռքերը ծալած նստել չեք ցանկանա:Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին:Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք:Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել հաստատաեք նոր ծանոթությյուններ:Հրաշալի օր է փոքրիկ գնումներ կատարելու հաար:Ստացված դրամական միջոցները թույլ կտա ձեռք բերել իրեր,որոնց մասին վաղուց երազել էիք:Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Կարիճ:Բարեհաջող օր է:Կարող եք տարբեր բնույթի,մեծամասշտաբ նախագծեր իրականացել:Համոզված եղեք,որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա:Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև,լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն:Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ ում վերջերս կարոտել եք:Նպատակահարմար օր է ուղևորությունների բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա:Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը հետագայում աշխատանքի մեջ օգտակար կլինի:
Աղեղնավոր:Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով,այնուամենսյնիվ,հաճելի տպավորություններ կունենաք:Այսօր կարող եք զբաղվել այն ամենով,ինչը հոգեհարազատ է:Հետաքրքիր զբաղմունքներ գտեք,շփվեք բացառապես այն մարդկանց հետ ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում:Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ,հաճելի անակնկալներ
Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել ընտանեկան միջոցառումներ կազմակերպել:Աղեղնավորների կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց,ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է:Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք:
Այծեղջյուր:Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի:Գործերը բարեհաջող կընթանան,կարդարանան ձեր բոլոր սպասելիքները:Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար:Հարկ եղած դեպքում՝մտերիմները պատրաստ են օգնության հասնել:Կարող եք ձեռք բերել կահույք,կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության:Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին:Կարող եք ուղեվորությունների մեկնել ժամանակ անվցկացնել մաքուր օդում,զբաղվել սպորտով:Հնարավոր է հանդիպեք այն մարդուն,ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:
Ջրհոս:Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ:Այսօր դրանք կարող են սովորականից շատ լինել:Սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար:Սպասեք լավ լուրերի:Նա,ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել,կհիշեցնի իր մասին:Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ:Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց:Այսօր վերջինս,ձեր խոսքերի նկատմամբ,չափազանց զգայուն կլինի:Կենսական ներուժը բարձր է:Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Ձկներ:Ընդհանուր առմամբ օրը լավ կանցնի:Կհասնեք այն ամենին ինչին վաղուց ի վեր ձգտել եք:Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը:Օգնության խնդրանքով կդիմեք նրանց,ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ:Հնարավոր է որոշակի դրամական շահույթ:Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:Հետևաբար օրվա այս հատվածում,ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք:Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է: