Խոյ. Օրը բարեհաջող կանցնի նրանց համար,ովքեր չեն վախենում դեպի անցյալ վերադառնալուց և հին սխալներն ուղղելուց:Սպասվում են հին ծանոթների հետ հանդիպումներ:Տարաձայնությունները կծագեն հենց մտերիմ մարդկանց հետ,իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի:Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ ձեզ հուզող հարցի շուրջ զրուցելու,սակայն այսօր պետք չէ դա անել:
Ցուլ. Օրը ձեզանից զգուշավորություն է պահանջում:Սխալների և կորուստների հավանականությունը բավական մեծ է:Փչանում են գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները:Չի բացառվում,որ խորամանկ ու վտանգավոր թշնամիներ ձեռք բերեք:Բարդ իրավիճակներում մի զլացեք դիմել հին ընկերների օգնությանը:Նախազգացողությունը բավական սուր է,ձեզ կհաջողվի նկատել ու ճիշտ հասկանալ ճակատագրի նշանները: Դրա հետ մեկտեղ,ցավոք վտանգ կա ընկնել վատ ազդեցության տակ այնպես որ պետք է շփումներում խորաթափանց ու հաշվենկատ լինել:
Երկվորյակներ. Բավական հակասական օր է:Ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն այլև շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն:Կարող եք լուրջ գործարքներ կնքել այսօր ինտուիցիան անսխալ է գործում:Հնարավոր են վեճեր,սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները,հատկապես օրվա երկրորդ կեսին:Օրն ընդհանուր առմամբ հաջող է աշխարհիկ միջոցառումների մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:
Խեցգետին. Հարմար օր է նախօրեին սկսած գործերը շարունակելու համար:Անհաղթահարելի արգելքներ չեն ծագի,միայն օրվա կեսին կարող են առաջանալ որոշ բարդություններ`ամենայն հավանականությամբ այն մարդու մեղքով,ում դուք չափից ավելի եք վստահել:Միայն սեփական ուժերին ապավինելով դուք կարող եք ձերբազատվել ձեզ անհանգստացնող լարվածությունից:Կենսական ներուժը բարձր է դուք ձեզ լավ եք զգում չեք կարող դժգոհել եռանդի պակասից: Օրը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկման համար:Ողջունելի է անձնական հարաբերություններում ցուցաբերած նախաձեռնողականությունը:
Առյուծ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար աշխատեք,այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները:Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար:Ազդեցիկ անձանց հովանավորությունը, նրանց հարգանքն ու համակրանքը շահելու հնարավորություն կստեղծվի:Այսօր էմոցիոնալ անհարմարավետոթյունից խուսափել չի կլինի: Ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի գործոնը:
Կույս. Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ,որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքում:Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների,համարձակ որոշումներ եք կայացնում ռիսկի գնում:Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել սակայն պետք է հաշվի առնել,որ օրն ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար:Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը:
Կշեռք. Այսօր դուք օժտված եք չմարող եռանդով ու նաև չափազանց նպատակամղված եք,ինչի շնորհիվ էլ գերազանցում եք ձեր մրցակիցներին: Երբեմն ձեր վճռականությունը հասնում է ագրեսիվության և դրա պատճառով դուք վտանգում եք կորցնել վաղեմի դաշնակիցներին:Ճիշտ է,դեռևս դա չի անհանգստացնում քանի որ դուք վստահ եք,որ հաջողության միայնակ էլ կհասնեք:Այնինչ հետագայում սասանված հարաբերությունները պետք կլինի հարթել իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի:Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսների, անշարժ գույքի և ունեցվածքի հետ կապված հարցեր:Շփումների առումով օրը բավական բարդ է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, թե ինչ եք ցանկանում, սակայն շրջապատի ցանկությունների հանդեպ ունեք չափազանց աղոտ պատկերացում:
Կարիճ. Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ,գնում եք կահույք և անսովոր իրեր որոնցով կարող եք զարդարել ինտերիերը:Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը,ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք:Բարեբախտաբար այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ:Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար,դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:
Աղեղնավոր. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ,փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել,դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ:Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից,ինչը առանձնակի կարևոր է հաշվարկներ անելու և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;Օրը բարենպաստ է ուղևորությունների համար,հատկապես`ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:
Այծեղջյուր. Ձեզ բարդ օր է սպասվում,քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ,օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար:Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք,քանի որ անգամ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է:Մի փնտրեք խորքային պատճառներ,դուք ուղղակի հոգնել եք,աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:
Ջրհոս. Չնայած որ օրն իր դրական կողմերն էլ ունի այնուամենայնիվ,այն ոչնչով աչքի չի ընկնում:Այն բավական հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար,ում դուք վաղուց չեք տեսել անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:Բավական բարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը,հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել կամ ինչ-որ բան էականորեն փոխել կյանքում:
Ձկներ. Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ այն վաստակելու մասին:Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է`ձեր ֆինանսական վիճակը մնում է անբավարար:Ուշադիր եղեք`ձեզ հնարավորություն կընձեռվի բարձրանալ կարիերայի աստիճաններով,դրանից պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեզ չկամեցողներին:Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:Ձեր հմայքին անհնար է դիմակայել,սակայն դուք չպետք է դա չարաշահեք հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք: