Ինչ են հուշում ասղերը Աստղագուշակ մարտի 13 ի համար

Խոյ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ,նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ,հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի:Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր:Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի:Հավատեցեք,հաջողությունը սպասեցնել չի տա:Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Ցուլ: Աշխատանքում դժվարություններ կծագեն,ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել,ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել այն դեպքում,երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել:Որոշ Ցուլեր էլ ճիշտ հակառակը՝փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել,երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց ուժերից վեր գործեր սկսելով:Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն:Ինքներդ էլ չեք նկատում թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում:Օրվա վերջում հոգնածություն կզգաք,հնարավոր է ինքնազգացողության վատացում,քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Երկվորյակ: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն:Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար,սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի:Ոստի նախապես մտածեք արժե արդյոք,սեփական վարկանիշը բարձրացնելու համար՝վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները,ովքեր թանկ են ձեզ համար:Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները:Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի,քանզի ստիպված կլինենք խոստովանել որ շատ ջանքեր անիմաստ են եղել:Մյուս կողմից էլ,հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը:Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Խեցգետին: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես,գործի անցնելու փոխարեն,ամպերին նստած շարունակ երազում եք:Չարժե ժամանակ վատնել,մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում,ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում:Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք:Որքան ավելի զգոն լինեք,այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում:Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու ընտանեկան հանգիստ վայելելու,նաև տարբեր ուղևորությունների համար:

Առյուծ: Օրը բարեհաջող ընթանց կունենա,եթե ձեզ ճիշտ դրսևորեք:Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը,անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է:Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք:Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է:Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն,եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

Կույս: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք:Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ,ինչի հետ բոլորովին կապ չունեք:Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա:Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք:Հաճելի մարդկանց ընկերակցությոմբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն,եթե հոգնածության պատճառով,ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից,կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից հոգ չէ,դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք,հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Կշեռք: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ:Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն,քան օրվա եկամուտը:Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան:Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ,միևնույն է զգոն և աչալուրջ եղեք:Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն,որքան թվում են և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա,այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները պարզել ծագած թյուրիմացությունները:

Կարիճ: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա:Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում,նշանակալի հաջողությունների հետ:Հնարավոր են հաճելի հանդիպումներ,այդ թվում այն մարդու հետ ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ:Ձեր տեսակետը պաշտպանելիս՝փորձում եք հնարավորինս զուսպ լինել,սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

Աղեղնավոր: Զինվեք համբերությամբ,այն այսօր ձեզ շատ պետք կգա:Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում:Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ,անգամ նրանց հետ ում սովորաբար կես խոսքից հասկացել եք:Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին,պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել:Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում:Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա ապա հիշեք,որ անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ:

Այծեղջյուր: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում:Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե ժամանակին սկսած ու անավարտ թողած և թե նոր գործերը:Գործարարի ձեր հոտառությունն այսօ շատ սուր է կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ:Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի,իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել:Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է ինչը սակայն ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք,անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ:Որքան արագ կողմնորոշվեք թե որ հարցերն են առաջնային և որոնք ոչ այնքան շատ ժամանակ կխնայեք,ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:Օրը կարող եք նվիրել ճշգրտություն,ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

Ձկներ: Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով:Ոչ մի հարցում զիջումների չեք գնա Բանն այն է,որ խնդիրներ են առաջացել,սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ,և թուլանալը,ձեր դեպքում անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը:Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի՝ այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS