Ինչ են հուշում ասղերը Աստղագուշակ մարտի 10 ի համար

Խոյ. Այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի,միայն օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ:Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ,որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից:Միաժամանակ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղերում:Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Ցուլ. Հիշեք որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի:Սա այն եզակի օրերից է,երբ պետք է ոչ թե յոթ,այլ յոթանասուն անգամ չափել,հետո նոր մկրատը ձեռքը վերցնել:Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում,ամրապնդել մասնագիտական դիրքերը:Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:Համբերություն,հանգստություն և զսպվածություն`ահա այն երեք հատկանիշները,որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Երկվորյակներ. Մասնագիտական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ.գործերով զբաղվելու տրամադրություն չկա,դրա հետ մեկտեղ`գրեթե անհնար է կենտրոնանալը:Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի,որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ,ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար:Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա:Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Խեցգետին.Բեղմնավոր օր է,որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում:Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում:Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ,քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Առյուծ. Օրը բարենպաստ է շփումների,կարևոր հարցեր քննարկելու,ջանքերը միավորելու համար:Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները,երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում:Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար:Օրը հաջող է գործնական տեսանկյունից,ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կույս. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են,որ անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակներ կգրանցվեն:Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով ինչի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինել ձեր կանխազգացմանը,որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել,արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել:Այդ հարցում ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հրապուրանքներ:

Կշեռք.Օրը հարմար է հանգստի համար:Բարեբախտաբար,այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել:Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում,իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:Հնարավոր է,որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց:Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կարիճ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու,ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար:Պետք չէ հավատալ շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, միաժամանակ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը և ճիշտ եք անում քանի որ կանցնի որոշ ժամանակ,և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը:Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար:Օրը հարմար է թե´ անձնական,թե մասնագիտական կարևոր հարցեր լուծելու համար` ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու:

Այծեղջյուր. Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների,պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար:Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի,սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակը զուր չվատնեք:Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են,սակայն դուք բավարար չափով եռանդ,գիտելիք ու փորձ ունեք,որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն:Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները.դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Ջրհոս. Շատ կարևորորոշումների և պատասխանատու արարքների օր է,որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ:Երբեմն պետք կլինի անել այն,ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա,սակայն կամքի ուժն ու հնարամտությունը կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ,այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար,նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ. Այսօր շատ բան կախված կլինի այն բանից,թե արդյոք ի վիճակի եք թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը:Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել,սակայն դուք զգում եք,որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են:Կեսօրը բարդ ժամանակահատված է, դուք ջղագրգիռ եք և անհամբեր:Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ,ում սիրում եք:Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ`ներդաշնակ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика