Ինչ են հուշում ասղերը Ասղագուշակ Մարտի 9 ի համար

Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա,եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից:Հիշեք,որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել,վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:Վստահ եղեք,որ նրանք ճիշտ ուղղություն ցույց կտան:Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը,նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են,որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Նոր կապեր ձեռք բերելու հարցում կարևոր է չշտապել, ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան ձեզ թվում է:

Ցուլ. Օրն անհանգիստ ու բարդ է,լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով,որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա:Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ:Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ կորցնում եք հավասարակշռությունը,գործում եք սթափ մտածողությանը հակառակ:Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Կաճեն ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

Երկվորյակներ. Այսօր շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը:Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի և ինքնուրույն գործելու համար:Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ,սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ,ով հիացմունքով հետևում է ձեզ և լռում հենց նա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Խեցգետին.Այսօր հնարավոր են մասնագիտական բնույթի խնդիրներ,մանր թյուրիմածություններ,որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը:Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ այնուամենայնիվ,դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում,ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար,կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում:Այստեղ է,որ կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Առյուծ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով,չանել ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանել լավ տրամադրությունը:Եթե ցանկանում եք լիցքաթափվել,ապա օրը բարենպաստ է և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ:Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար, դուք իրական աջակցություն կստանաք:

Կույս. Չեք կարողանում տեղում նստած մնալ,անվերջ նոր տպավորությունների,գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում և դուք դրանք գտնում եք:Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում ձեռնարկած բոլոր գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում:Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է:

Կշեռք.Այսօր դուք շ հավատում եք ինքներս ձեզ, ինչն իր լուրջ հիմքերն ունի:Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ,եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար վճռականություն և համարձակություն շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ,սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը` չոտնահարելով ուրիշի շահերն ու ինքնասիրությունը:Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները:

Կարիճ. Ոչ միանշանակ ու բարդ օր է:Լավ կլիներ,որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք,ինչը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ:Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները նրանք ձեզ թվում են անհետաքրքիր,չեք կարողանում համախոհներ գտնել:Հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխշփմանը:

Աղեղնավոր. Աշխատեք քիչ անհանգստանալ, հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում,եթե բոլոր կարևոր հարցերը ինքնուրույն լուծեք,իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փաստաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրատական քաշքշուկներ հաղթահարելը:Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի:Հնարավոր են անսպասելի այցեր,դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:

Այծեղջյուր. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես շփումների առումով:Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ,սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն,դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը:Փոխարենը ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

Ջրհոս. Հաջող օր է,դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ,այդ թվում և հեռվից եկած մարդկանց հետ:Չի բացառվում որ արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ դրվի:Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել,համոզված եղեք`այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար,դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է:Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Ձկներ. Մասնագիտական առումով այնքան էլ բարենպաստ օր չէ,գործերով զբաղվելու տրամադրություն չկա,անհնար է դառնում կենտրոնանալը:Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի,որ այսօր ձեր կողքին հայտնվի մեկը, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր սխալներն ու վրիպումները:Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика