Խոյ. Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում,մնում է միայն,որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել:Վստահեք ձեր ենթագիտակցությանը,սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական խնդիրներ լուծել,քննարկել սեփականության հետ կապված հարցեր:Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում:Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդությունների կհանգեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների նկատմամբ:
Ցուլ. Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ հաղթահարելու դրանք և պայծառ տրամադրությամբ դիմավորելու օրվա գալուստը,ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժությունները,համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը: Օրը հարմար է զբոսանքի համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու,ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:
Երկվորյակներ. Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ:Նրանք կարող են բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկները:Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ,որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում:
Խեցգետին.Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը:Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք.չի բացառվում,որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել,իսկ ումից որքան հնարավոր է հեռու մնալ:Հնարավոր են նոր ծանոթություններ որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:
Առյուծ. Այսօր ամեն ինչ չէ,որ հեշտությամբ կտրվի,սակայն դուք բավական համառ ու հետևողական եք և կհասնեք ձեր ուզածին:Կարելի է ոչ միայն ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը,այլև ձեռնամուխ լինել նորերին,միևնույն է`բոլորում էլ դուք հաջողության կհասնեք:Հնարավորություն կստեղծվի կարգավորել մասնագիտական տարաձայնությունները,լուծել մի շարք կարևոր հարցեր:Հարմար օր է ղեկավարության գործընկերների հետ գործնական հարցերով ոչ պաշտոնական շփումների համար: Ձեզ կհաջողվի բարձրացնել շրջապատի տրամադրությունը,ստեղծել տոնական մթնոլորտ:
Կույս. Օրը շատ անհարթ է լարվածությունը կարող է հասնել կրիտիկական վիճակի:Արեք այն ամենն,ինչ ձեզանից կախված է և ձգտեք խուսափել չմտածված քայլերից,մի մոռացեք տված խոստումները:Կարող են իրենց մասին հիշեցնել տալ վաղեմի հակառակորդները նրանց մոտ ի հայտ կգա գործողությունների նոր պլան, որի իրականացումը ձեզ վնաս կհասցնի:Զգուշավորությունը թույլ կտա շրջապատից գաղտնի պահել կարևոր տեղեկությունները:
Կշեռք.Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուրջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունն օրվա ուշ ժամերին:
Կարիճ. Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում: Ձեզ սպասվում է հաջողություն,սակայն եղեք զգույշ:Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը:Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են գլխակորույս զգացմունքներն ու սառնությունը հերթափոխում են իրար:Զբաղվեք սպորտով,մոռացեք հիվանդության մասին: Երեկոները հաճախ անցկացրեք ընկերների և մտերիմների շրջանում: Մի թերագնահատեք ձեր կարողությունները:
Աղեղնավոր. Հանդարտ ու խաղաղ օր է,երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները:Պետք չէ ոչ մի տեղ շտապել,կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից:Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները:Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:
Այծեղջյուր. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար:Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն,որ դրանք չնկատելն ուղղակի անհնար կլինի: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:
Ջրհոս. Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից,ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից:Սակայն,բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը.դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն և պահպանում եք ձեր լավատեսությունը:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:
Ձկներ. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը,սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել:Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը,մտածեք`արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները անհրաժեշտ է ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում:Օրը հարմար չէ բարդ մասնագիտական խնդիրների լուծման համար: Փորձելով պարզաբանել իրավիճակը` դուք էլ ավելի կխճճվեք: Անձնական բնույթի խնդիրները համեմատաբար հեշտ եք հարթում: