Ինչ են ասում ձեր ականջները ձեր մասին

Ականջները կարող են նույնականացման միջոց լինել: Ծնվելիս ականջներն ամբողջովին ձևավորված են: Դրանք կյանքի ընթացքում չեն փոխվում:

Ռեցեսիվ կամ դոմինանտ գեների առկայություն: Ըստ ուսումնասիրությունների՝ գանգին սերտաճած ականջաբլթակները համարվում են ռեցեսիվ գենետիկական նշան, իսկ «ազատ» ականջաբլթակները՝ դոմինանտ:

Կորոնար հիվանդություն: Ականջաբլթակի վրա անկյունագծային ծալքի առկայությունը խոսում է սրտի իշեմիկ հիվանդության հնարավոր զարգացման ռիսկի մասին:

Վիտամինների և կալցիումի պակաս: Շատ գունատ ականջները կարող են խոսել օրգանիզմում վիտամինների և կալցիումի պակասի մասին:

Երիկամների հետ կապված խնդիրներ: Եթե ձեր ականջները կարմիր են, հնարավոր է՝ երիկամների հետ կապված խնդիրներ ունեք:

Ուղեղի դիսֆունկցիա: Եթե ձեր ականջները մուգ կարմիր են, դա կարող է հիշողության կորստի սկզբի, մշտական գլխացավերի կամ ուղեղի աշխատանքի հետ կապված խնդիրների նշան լինել:

Ականջի աճառի բորբոքում՝ կրկնվող պոլիկոնդրիտի բնորոշ նշան է:

Ակուպունկտուրային կետեր ականջների վրա

Ականջի ակուպունկտուրան արդյունավետ է նաև սթրեսի և ցավի վերացման համար, ինչպեսև ձեռքերի կամ ոտքերի ռեֆլեքսոլոգիան: Ականջները մերսելով՝ կարող եք լուծել առողջական ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հուզական խնդիրները:

Կարող եք նաև որոշ մասերի ցավը մեղմացնել ականջի նշված կետերը սեղմելու դեպքում՝

1. Մեջք և ուսեր

2. Ներքին օրգաններ

3. Հոդեր

4. Քթանցքեր և կոկորդ

5. Մարսողական օրգաններ

6. Գլուխ և սիրտ

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика