Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1996 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.50C (2002 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C։

Նյութի աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика