Ինչպիսի տղամարդկանց եք դուք սիրահարվում ըստ ձեր հորոսկոպի նշանի
Խոյ Հիմնականում ձեր կողքին են հայտնվում հոգատար և բարետես տղամարդիկ: Ցավոք, երբեմն նրանք ձեզնից ավելի շատ էնեգիա և ուշադրություն են պահանջում քան դուք պատրաստ եք իրենց տալ:Համարձակ պայքարեք ձեր անձնական տարածքի համար, դուք պարտավոր չեք ամեն վայրկյան նրանց կողքին լինել:
Ցուլ Ձեզ գրավում են նպատակասլաց տղամարդիկ ովքեր ունեն սեփական տեսակետն ամեն հարցի շուրջ: Մյուս կողմից՝ դուք ինքներդ էլ պատրաստ եք պաշտպանել ձեր տեսակետը մինչև վերջին շունչը, այնպես որ, եթե նա նույնքան համառ է, որքան դուք, իրավիճակն իրոք պայթյունավտանգ է:
Երկվորյակներ Դուք սիրում եք խարիզմատիկ և արկածասեր տղամարդկանց:Ռիսկերի դիմող տղամարդն իսկույն կհալեցնի ձեր սիրտը:Ձեր տղամարդը պետք է կարողանա ձեր հետևից հասնել և բազմազանություն ապահովել հակառակ դեպքում դուք շատ արագ նրանից կհեռանաք, քանի որ ատում եք միօրինակությունը:
Խեցգետին Դուք շատ խորը էմոցիոնալ մարդ եք ուստի ձեզ հարկավոր է մեկը ով կհաղորդի ձեզ էմոցիոնալ կայունություն: Դուք տնային մարդ եք չեք սիրում գիշերային ակումբներ հաճախել, և ավելի հավանական է որ ձեզ սիրուն գտնեք աշխատանքի վայրում, չէ՞ որ դուք անընդհատ տեսնում եք նրան ճանաչում եք վստահում:
Առյուծ Ձեզ գրավում են խելացի, կրեատիվ, տարբերվող, գեղեցիկ և ուշադրություն գրավող տղամարդիկ: Դե դուք ինքներդ էլ բնածին լիդեր եք, որը միշտ գտնվում է ուշադրության կետրոնում, ուստի ձեր և ձեր սիրելիի հանդիպման ամենահավանական վայրը կարմիր գորգն է: Դուք աստղ եք և ցանկանում եք ձեզ համապատասխան մեկին գտնել և փայլել միասին:
Կույս Ձեզ գրավում են արտիստիկ և խորը կերպարներն, ովքեր ունեն ձեր աջակցության և խնամքի կարիքը: Ցավոք դուք հաճախ հանդիպում եք մի անարժանի ում շատ դուր է գալիս ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը, սակայն նա ինքը ոչ մի կերպ չի ցանկանում նույնն արտահայտել ձեր հանդեպ: Նման պարագայում ավելի քան բնական է վերջ տալ այդպիսի հարաբերություններին և գտնել մեկին, ով կգնահատի ձեզ:
Կշեռք Էներգիա ինքնավստահություն. ահա այն, ինչ ձեզ գրավում է: Ձեզ դուր են գալիս համառ տղամարդիկ ովքեր չեն վարանում ձեզ համար պայքարել: Սակայն ցավոք դուք շատ հաճախ անում եք անհաջող ընտրություն և չեք իմանում ինչպես ազատվել դրանից:
Կարիճ Ձեզ դուր են գալիս պրակտիկ և համբերատար տղամարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն ձեզ դիմանալու և անկախ ամեն բանից՝ ձեր կողքին մնալու: Դուք շատ նվիրվող եք սակայն հանուն արդարության պետք է ասել, որ նաև շատ պահանջկոտ եք: Ձեզ հարկավոր է նա ով կկարողանա հանդարտեցնել ձեր տրամադրության տատանումները:
Աղեղնավոր Ձեզ դուր են գալիս խելացի, արկածասեր և լայն մտահորիզոնի տեր մարդիկ: Ձեր սիրտը կարող է գրավել տոկուն և անվախ տղամարդը: Այծեղջյուր Ձեզ դուր են գալիս զգացական և հավատարիմ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ձեր պարուրել հոգատարությամբ, երբ դուք հոգնած վերադառնաք աշխատանքից:Դուք մշտապես զբաղված եք, ուստի ժամանակ չունեք չկողմնորոշված և անլուրջ տղամարդկանց համար:
Ջրհոս Ձեր երազկոտ և փոփոխական բնույթի շնորհիվ ձեզ գրավում են արտիստիկ, համարձակ տղամարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ով են իրենք և ինչ են ուզում այս կյանքից: Ձեզ հարկավոր է սեփական տեսակետ ունեցող և այն պաշտպանող մեկը, ում կողքին դուք ձեզ ապահով կզգաք:
Ձկներ Ձեզ դուր են գալիս կայուն բանիմաց տղամարդիկ ովքեր կկարողանան կանոնակարգել ձեր կյանքի մշտնջենական քաոսը:Դրա փոխարեն նրանք կստանան աշխարհի ամենառոմանտիկ և սիրող կնոջը: