Ինչպես Նոր Տարվա գիշերը երազանք պահել որ այն կատարվի

Ասում են, եթե Նոր Տարվա գիշերը երազանք պահես, որն իսկապես շատ կարևոր է քեզ համար, այն անպայման կիրականանա: Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն այդ հարցում: Ժանրի կլասիկա -Որպիսի երազանքը կատարվի, բավական է այն գրել թղթի վրա, այրել, լցնել շամպայնի մեջ և խմել՝ ուղիղ կեսգիշերին, — այդպես էր ասում հայտնի ֆիլմի հերոսուհին:

Հիմա սա Նոր Տարուն երազանք պահելու ամենատարածված միջոցն է: Ոմանք պնդում են, որ աշխատող մեթոդ է, իսկ մյուսներին այն ոչ մի կերպ չի օգնել: ԽՍՀՄ-ից եկած Մի ֆիլմում այդպես էին անում, մինչ օրս էլ շատ մարդիկ գործածում են այդ մեթոդը: Որպիսի երազանքները կատարվեն, պետք է դուրս գալ և բռնել ձյան փաթիլ: Եթե այն չհալի մինչև ուղիղ ժամը 12-ը, ապա ձեր մտածածը կկատարվի:

Սեղանին մոմ է վառվում Այս մեթոդն իրականացնելու հարցում կօգնի սովորական, ոչ շատ երկար, բարակ մոմը: Ուղիղ կեսգիշերին վառեք այն, և եթե մինչ երեկույթի վերջ այն չհանգի, ուրեմն երազանքները կիրականանան: Խոսք գցիր Մասնագետները պնդում են. որպիսի երազանքը կատարվի, դրանք պետք է ճիշտ ձևակերպել: Հարկավոր է խուսափել ժխտական մասնիկներից: Օրինակ, մի ասեք «Ես ցանկանում եմ չհիվանդանալ»: Արտաբերեք այն, ինչ ուզում եք իրականացնել՝ «Ես ցանկանում եմ առողջ լինել»:

Հիշեք, որ իրականանում են միայն անկեղծ և բարի ցանկությունները, որոնք սրտի խորքից են բխում: Խնդրեք միայն այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ձեզ, և մի մոռացեք շնորհակալություն հայտնել ճակատագրին: Թող ձեր բոլոր երազանքներն իրականանան:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика