Ինչպես է չափից շատ դժգոհելը ազդում առողջության վրա

Երբեմն իսկապես անհրաժեշտ է արտահայտվել մեզ անհանգստացնող բաների մասին, բայց ոչ մեկին հաճելի չէ գտնվել մեկի կողքին, ով անընդհատ բողոքում ու նվնվում է ամեն աննշան մանրուքից։ Եթե չեք ուզում այդպիսին դառնալ Ձեր ընկերների համար, ապա պետք է հասկանալ՝ բողոքո՞ւմ եք չափից շատ, թե՞ ոչ։ Ինչպես ամեն բան ներսում պահելն է վտանգավոր առողջությանը, այնպես էլ մշտական քննադատությունը։

Մեզ անհանգստացնող բաների մասին խոսելը կարող է օգտակար լինել առողջությանը, քանի որ կիսվելով այլ մարդկանց հետ՝ մենք կարեկցանք ենք զգում ու հասկանում, որ մենակ չենք։ Մյուս կողմից, եթե մենք դժգոհում ենք այնպիսի բաներից, որոնք մեր տիրապետումից դուրս են, վնաս ենք հասցնում մեր իմունային համակարգին։ Երբ մենք շարունակ բացասական մտքեր ենք ունենում ու անընդհատ դժգոհում, դա, բնականաբար, բացասաբար է անդրադառնում առողջության վրա։

Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ օրական նույնիսկ կես ժամ դժգոհելն ու բողոքելը կարող է վնաս հասցնել ուղեղին։ Այսպիսով, որպեսզի թույլ չտաք, որ այս բոլոր բացասական հետևանքները վրա հասնեն, ու մարդիկ խուսափեն Ձեզնից, պետք է վերջ տաք այդ սովորությանը։ Սակայն մինչ այդ պետք է հասկանալ՝ արդյոք Դուք պատկանո՞ւմ եք անվերջ դժգոհողների շարքին, թե՞ ոչ։ Մենք այստեղ ենք՝ օգնելու Ձեզ այդ հարցում։ Եթե Ձեզ մոտ առկա է այս 7 նշաններից մեկը, ուրեմն՝ ժամանակն է լուրջ մտածելու։

  • Դուք երբեք չեք փորձում խնդիրներին լուծումներ գտնել։ Երբ Ձեզ մոտ որևէ խնդիր է առաջանում, Դուք, փոխարենը լուծումներ փնտրելու, անվերջ խոսում եք այդ խնդրի մասին ու կենտրոնանում այն բանի վրա, թե որքան վատ է ամեն բան։
  • Դուք Ձեզ անզոր եք զգում։ Դուք Ձեզ անզոր եք զգում, քանի որ գիտեք, որ ոչինչ չեք կարող անել։ Այդ հուսահատությունը Ձեզ ստիպում է մտածել ու խոսել Ձեզ անհանգստացնող բաների մասին։
  • Օրվա վերջում ուժասպառ եք։ Չափից շատ նվնվալու պատճառով օրվա վերջում Դուք թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ուժասպառ եք լինում։
  • Ապրում եք անցյալում։ Երբեմն մարդիկ հակված են խոսելու անցած խնդիրների մասին, որոնք այլևս չկան։
  • Դուք մտահոգ ու անհանգիստ եք։ Դժգոհելը բարձրացնում է անհանգստության, սթրեսսի մակարդակը։
  • Ձեր տրամադրությունը հիմնականում ընկած է։ Դժվար է վայելել կյանքն ու ուրախանալ, երբ կենտրոնանում եք վատ բաների վրա։
  • Դուք դյուրագրգիռ եք։ Նվնվալու հետևանքով մենք դառնում ենք ավելի լարված, դժվար է լինում լավատես լինել։ Մեզ թվում է, թե ամեն բան մեր կյանքում շատ վատ է, ու հուզվում ենք ամեն աննշան մանրուքից։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика