Ինչու չի կարելի սխտորի կեղևը աղբը գցել․

Սխտոր օգտագործում են գրեթե բոլորի տանը, և կեղևն էլ լցնում են աղբամնի մեջ: Բայց իմացեք, թե ինչու չարժե նման բան անել: Պարզվում է, սխտորի կեղևը կարող է պիտանի լինել ձեզ, քանի որ պարունակում է սննդանյութեր և միկրոտարրեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում ձեր առողջության համար:

Ինչպես օգտագործել սխտորի կեղևը Այն ոչ թե կարելի է, այլ պետք է ավելացնել ջրին՝ արգանակներ պատրաստելիս: Կեղևի շնորհիվ դրանք կունենան ավելի հագեցած բույր: Այսպես եմ անում. մառլյայից պարկիկի մեջ եմ լցնում դափնետերև, հատիկավոր պղպեղ, սխտորի կեղև ու այլ համեմունքներ, իսկ երբ արգանակը եփվում է, պարկիկը հանում եմ: Շատ հարմար է:

Բացի այդ սխտորի կեղևը կարող եք ավելացնել նաև տարատեսակ սոուսներ, բանջարեղեն և լոբեղեն պատրաստելիս: Կարող եք նաև չորացնել կեղևը ջեռոցի մեջ, փշրել ու ավելացնել ալյուրին, որով հաց եք թխելու: Այդպես հացն ավելի անուշաբույր ու համեղ կստացվի: Ի դեպ, պրոֆեսիոնալ հացթուխները հենց այսպես են անում:

ՍԽտորի կեղևը լցնում են նաև պլովի մեջ պատրաստելու ընթացքում: Սովորաբար օգտագորխվում է կեղևով սխտոր, իսկ ինչու չլցնել առանձին կեղևը: Կեղևը առանձնահատուկ համ կհաղորդի ոչ միայն պլովին, այլև բրինձից պատրաստված ցանկացած ուտեստին: Խառնեք սխտորի և սխոի կեղևի փոշիները ու օգտագործեք խոզապուպտ կամ ձուկ պատրաստելիս:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика