1. Դուք ազատ եք ձեր բառերի,արարքների ու մտքերն արտահայտելու մեջ որոնք կարող են հակասել նրան,թե ինչ են ասում մտածում ու անում ձեր ընկերները:Դուք ձեր սկզբունքներն ու արժեքներն ունեք:Ձեր գիտակցությունը սահմանափակ չէ և դուք միշտ էլ ասելու բան ունեք:Դուք այնպես չեք մտածում ինչպես ուրիշները,բայց ձեզ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում:
2. Դուք ժամանակ չունեք ոչ անկեղծ հարաբերությունների մեջ մտնելու կամ անօգուտ զրույցներ վարելու համար:Դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով միայն այն պատճառով,որ դրանով բոլորն են հետաքրքրվում:Այդ պատճառով էլ դուք ավելի շատ եք ժամանակ անցկացնում միայնության մեջ: Ձեզ չեն հետաքրքրում նորաձևության կամ երաժշտական աշխարհի վերջին տրենդները առանձնապես հետաքրքիր չեն նաև նյութական բաները:Դուք չեք վախենում բաց թողնել, ասենք, շատ կարևոր մի բան: Դուք գոհ եք նրանից, ինչ անում եք:
3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի ներքո:Այդ պատճառով էլ հեռու եք ձեզ պահում նրանցից, ովքեր չարժեն,որ իրենց վրա վատնեք ձեր թանկ ժամանակը:Խոսքը նրանց մասին է,ովքեր փորձում են պտտվել որոշակի մարդկանց շուրջ՝ ճանաչված լինելու կամ պարզապես իրենցից ինչ-որ բան ներկայացնելու համար:
4. Դուք քիչ եք խոսում,սակայն շատ եք լսում այն պատճառով որ հաճախ պարզապես նստում ու հետևում եք թե ինչ է կատարվում շուրջը:Դուք տեսնում եք սոցցանցերում անվերջ գրառումները,միմյանց երբեք չդադարող քծնանքը,դավաճանությունները,անհարգալից վարքագիծը:Եվ դա հեռու է պահում ձեզ որովհետև դուք ավելի հասուն մարդ եք: Ձեր կյանքը շատ ավելի վեր է դրանից, շատ, շատ ավելի:
5. Դուք ողջ այս ցուցադրական մարաթոնին չեք մասնակցում:Ավելի լավ է դուք տանը ֆիլմ դիտեք,քան ակումբ գնաք:Դրանով դուք ձեզ ապահովագրում եք ավելորդ բացասական էմոցիաներից,որոնք,հաստատ գիտեք՝ունենալու եք այնտեղ գնալուց հետո:Եվ ընդհանրապես,դուք անում եք այն,ինչ ձեզ դուր է գալիս:
6. Դուք չպետք է որևէ մեկին ապացուցեք ձեր արժեքը: Դուք երջանիկ եք ինքներդ ձեզ հետ: Դուք անկախ եք ու ուժեղ: Դուք հույս չեք դնում ուրիշների վրա: Դուք ինքնաբավ եք: Ձեզ պետք չեն Ֆեյսբուքի կամ Ինստագրամի լայքերը՝ ժպտալու համար: Դուք կարիք չունեք հասնել նրան, որ ինչ-որ մեկը ձեզ ընդունի:
7. Դուք արդեն հասկացել եք թե ովքեր են ձեր լավագույն ընկերները:Դրա համար էլ ձեզ պետք չէ փնտրել նորերին:Դուք գիտեք թե ում համար եք իսկապես կարևոր:Եվ դուք շատ զգույշ եք,որպեսզի ձեր աշխարհ նոր մարդ թողնեք:Դա կարող է միայն այն մարդը լինել ով մտածում է այնպես,ինչպես դուք, խոսում ու գործում է նույն կերպ:
8. Դուք մեծ նպատակներ ունեք:Եվ դուք ժամանակ չունեք այն մանրուքների վրա վատնելու համար:Այն ժամանակ երբ ինչ-որ մեկը պլանավորում է իր հանգստյան օրերը,դուք ձեր կյանքն եք պլանավորում: Դուք ձեր ժամանակը ծախսում եք աճելու ու զարգանալու վրա: Եվ դուք չեք սպասում,որ ուրիշները ձեզ հասկանան:Հետո նրանք,միևնույն է ամեն ինչ կտեսնեն: