Ինչու է անհրաժեշտ խմել կակաո հատկապես նրանց ովքեր 40 տարեկանից բարձր են

Դուք կակաո չե՞ք խմում։ Շատ իզուր։ EnterTrain-ը այսօր ներկայացնում է կակաոյի օգտակար հատկությունները։ Կակաոն կարող է էներգիա հաղորդել և պաշտպանել վարակներից։ Այն կարող է նաև լավացնել տրամադրությունը։

Կակաոն պարունակում է նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը և խթանում ուղեղի աշխատանքը, կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն ռեկորդակիր է օգտակար միկրոէլեմենտների պարունակությամբ, իսկ ցինկի պարունակության առումով չունի իրեն հավասարը։ Կակաոն պարունակում է սպիտակուցներ (12-15 տոկոս), ճարպեր, ածխաջրեր (6-10 տոկոս), B խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաոն նաև մի միացություն է պարունակում (կոկոհիլ), որը նպաստում է մարմնի բջիջների բազմացմանը, վերքերի ապաքինմանն ու կանխարգելում է կնճիռների առաջացումը։
Չնայած կակաոն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան թեյն ու սուրճը, որոշ մասնագետների պնդմամբ՝ այն քաշի ավելացման չի հանգեցնում։ Կակաոյի նույնիսկ փոքր քանակը կարող է հագեցնել ձեզ։ Արդյունքում՝ շատ չեք ուտում։

Եթե ցանկանում եք նիհարել, կարող եք կակաո օգտագործել։ Բայց խորհուրդ է տրվում այն օգտագործել օրվա առաջին կեսին։ Եթե 40 տարեկանից բարձր եք, կակաոն կարող է հատկապես օգտակար լինել, քանի որ հարուստ է մագնեզիումով և վիտամիններով։ Կարող եք փորձել այս բաղադրատոմսը։

Ձեզ հարկավոր է.

  • 2 բաժակ կաթ. եթե նշի կաթ օգտագործեք, ավելի համեղ կստացվի
  • կես ճաշի գդալ կակաո
  • 1 թեյի գդալ դարչին
  • կես թեյի գդալ մանրացրած մեխակ
  • մի պտղունց աղ։

Պատրաստման եղանակը։ Կակաոն լցրեք ամանի մեջ, ավելացրեք համեմունքները, կաթը, դրեք թույլ կրակի վրա, թողեք այնքան, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն կաթի մեջ։ Բարի ախորժակ։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика