Ինչի մասին է խոսքը ինչու է 1in.am գրել Գագիկ Ծառուկյանին ցույց տվեցին տեղը

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների «ռազբորկայի» փորձը չափազանց խորհրդանշական էր խորհրդարանում «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի մասին օրինագծի քննարկման ֆոնին, միաժամանակ նաև նշանային էր Հայաստանում քաղաքական իրողությունների տեսանկյունից:

ԲՀԿ պատգամավորները կամա, թե ակամա ընդգծեցին, որ այդ քաղաքական ուժը խորհրդարանում լինելով երկրորդը, գործնականում որպես այդպիսին դուրս է Հայաստանում հետհեղափոխական ներքաղաքական գործընթացների տրամաբանությունից, այն դեպքում, երբ անգամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմերը իրենց այսպես ասած ներքաղաքական դիսկուրսում ավելի ու ավելի փորձում են հիմնվել իրավական կատեգորիաների վրա:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեղափոխությունից հետո փորձում է տարանջատվել թե մեկից, թե մյուսից, դրանում տեսնելով ներքաղաքական հեռանկարներում իր տեղը պահպանելու հնարավորությունը, համարելով, որ նախկին իշխող համակարգի այս կամ այն թևին ասոցացվելը հարվածելու է իր վարկին: Այդ իմաստով նա իհարկե անում է իրավացի հաշվարկ:

Մյուս կողմից, նրա իսկ այսպես ասած հաշվարկը ջուրն են գցում հենց իր իսկ խմբակցության պատգամավորները, ինչի պարզ վկայությունն էլ այսօր խորհրդարանում տեղի ունեցածն է: Սակայն, մյուս կողմից, փորձելով տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, կա անգամ Արթուր Վանեցյանից, Գագիկ Ծառուկյանը միաժամանակ չի փորձել և թերևս չի էլ կարող տարանջատվել այն բազայից, որի վրա և որի հիմքով էլ գործնականում նախկին իշխող համակարգում ձևավորվել է ԲՀԿ-ն և խոշոր հաշվով դարձել այդ համակարգի յուրօրինակ «փակ բաժնետիրական կուսակցություն»:

Ահա այդ տեսանկյունից, պետք է դիտարկել թերևս նաև տարբերակը, երբ համակարգից տարանջատվել փորձող Ծառուկյանին հենց նույն համակարգը հենց ԲՀԿ ներսից հիշեցնում է, որ դա հնարավոր չէ, և ըստ այդմ հնարավոր չէ այն դիրքավորումը, որ փորձում է ունենալ հեղափոխության և նախկին իշխանության միջև ԲՀԿ առաջնորդը: Իր իսկ պատգամավորներով ցույց տրվեց նրա տեղը ներքաղաքական կյանքում, կամ տեղի բացակայությունը, քանի որ մինչև հեղափոխությունն այդ բուֆերի պահանջն ունեցող համակարգը հեղափոխությունից հետո այլևս չունի այդ պահանջը և ԲՀԿ-ն դիտարկում է ոչ թե բուֆեր, այլ խանգարող հանգամանք:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика