Իմբիրով և կիտրոնով թեյը համեղ ըմպելիք է,որը բացի այդ պարզապես անփոխարինելի է մրսածության դեպքում:Իսկ դա եփելը այդքան էլ դժվար չէ:
Մեզ անհրաժեշտ են․
- Եռացրած ջուր
- Կիտրոն
- Նարինջ
- Կոճապղպեղի (իմբիրի) արմատ 2-3 հատ
- Բնական մեղր 1 ճաշի գդալ
Պատրաստումը․ Կիտրոնը և նարինջը լավ լվանալ:Իմբիրը մաքրել:Հեռացնել կիտրոնի և նարնջի կեղևը:Կոճապղպեղ կտրել բարակ շերտերով և ամբողջը լցնել թեյնիկի մեջ:Լցնել եռացրած ջուրը և թեղնել 10 րոպե:Ավելացնել մեղր և լավ խառնել:Թեյը պատրաստ է:Բարի ախորժակ և առողջություն ենք մաղթում: