Իմացեք թե հունական որ աստվածուհին է համընկնում կենդանակերպի Ձեր նշանի հետ

1. Այծեղջյուր-Հեստիա: Հեստիան միշտ երիտասարդ ընտանեկան օջախի և տաճարների կրակի պաշտպանն է:Ընդ որում ինքն՝Ապոլոնը,«պտտվում էր» այս աստվածուհու ետևից սակայն նրանից դրական պատասխան չի ստացել:

2. Ջրհոս-Նիկա: Նիկան հաղթանակի աստվածն է երջանիկ ավարտի խորհրդանիշը:Նիկան հաճախ պատկերվում էր առանց թևի կամ երկրի վրա արագ շարժման ընթացքում:Հարց՝որևէ մեկը տեսել է ջրհոսի ով լուռ նստում է անկյունում:Նույնիսկ եթե ջրհոսին այնտեղ նստեցնեն,նա կսկսի ժեստեր կիրառել և խոսել այն արագությամբ որ բոլորը կհամոզվեն:Ջրհոսները միշտ լի են կյանքի անավարտ ուժով և օպտիմիզմով: Նրանք միշտ հաղթում են:

3. Ձկներ-Աֆրոդիտե: Աֆրոդիտեն սիրո և գեղեցկության աստվածուհին է:Նա սիրահարված էր Ադոնիսին որը սակայն մահացավ որսի ընթացքում:Աֆրոդիտեն չկարողացավ տանել այդ վիշտը և ժայռից նետվեց ծովը:Ձկները կարողանում են այնպես տառապել որ շրջապատող անձանց սիրտը ճմլվում է և աչքերին հայտնվում են արցունքները:Չմոռանանք,որ Աֆրոդիտեն բարի աստվածուհի է:

4. Խոյ-Աֆինա: Աթենասը մարմնավորում է իմաստությունը պաշտպանում է գիտությունը արվեստը գիտելիքներն ու հնարամտությունը:Աթենասը միակ աստվածուհին է,ով օգտագործում է տղամարդկային ատրիբուտներ՝սպառազինություն նիզակ և սաղավարտ Սակայն աստվածուհին հովանավորում էր միայն այն պատերազմը,որը ձեռնարկվում էր անհրաժեշտության դեպքում:Սա առանց կասկածի խոյն է:

5. Ցուլ-Դեմետրա: Դեմետրան պտղաբերության և հողագործության հովանավորն է:Ցուլը ևս գնահատում է համեղ ուտելիքից լավ գինուց և արդար աշխատանքից պարզ ուրախությունը:Սակայն չի կարելի միայն կարծել թե Դեմետրան աշխատանքի անվնաս հովանավորն է:Ցուլը կարող է պատժել նրանց ովքեր ձեռք կտան նրան,ինչ թանկ է իրենց համար:

6. Երկվորյակներ-Իրիդա: Իրիդան աստվածների բանբերն է նրա խնդիրն է հանձնարարությունները տարածել ողջ աշխարհում:Երկվորյակներն ընդունակ են ամենաանհավանական քայլերի,բայց մեկ պայմանով թող շատ հետաքրքիր լինի Երկվորյակները մոլեռանդ ճանապարհորդներ են,երեկոների մասնակիցներ և բոլոր ընկերը: Նրանց հատուկ է թեթևությունն ու հմայքը:

7. Խեցգետին-Գեա: Գեան հողի աստվածուհին է այն ամենի մայրը ինչ աճում է դրանում,ինչպես նաև՝երկնքի ծովի տիտանների և գիգանտների մայրը:Կարճ ասած՝ամեն ինչի մայրը: Ինչպես խեցգետինը:Խեցգետնին որևէ մեկին կյանք տալու և դաստիարակելու հնարավորություն տվեք և վերջ,այլևս ոչինչ նրան անհրաժեշտ չէ հեռու մնացեք նրանից ամեն տեսակ հիմարություններով:Իհարկե Գեային երբեմն այլ անվամբ էին անվանում,ինչը մարմնավորում էր հողի բնական վայրի ուժը:Սա իհարկ խեցգետինների մասին է:Խեցգետինները հրաշալի մայրեր են,ովքեր կպատժեն իրենց աղջիկներին նեղացնողներին:Ի դեպ «աղջիկը» պարտադիր չէ որ երեխա լինի: Այն ամենը,ինչ խեցգետինները սիրում են նրանց «աղջիկներն» են:

8. Առյուծ-Հերա: Հերան ամուսնության հովանավորն է,պաշտպանող մայրը ծնդաբերության ժամանակ:Հերան Զևսի կինն է՝ Օլիմպոսի առաջին տիկինը: Իրականում՝ երրորդը,քանի որ մինչև նա՝Զևսն արդեն երկու կին է ունեցել,սակայն ով գիտի դրա մասին:Հերան,ում անունը թարգմանվում է՝ որպես տիրուհի, իշխանուհի, իր կողքին ոչ մի մրցակից տանել չէր կարողանում: Իսկական «առյուծ» նա կամ կլինի առաջինն ու միակը,կամ էլ կնախընտրի այլ Օլիմպոս փնտրել:

9. Կույս-Ֆեմիդա: Ֆեմիդան արդարադատության աստվածուհին է:Ֆեմիդան անկողմնակալության և իրավացիության սիմվոլն է բացի այդ նա աստծո ձայնն էր՝Զևսի կամքը հնչեցնում էր հենց Ֆեմիդան:Եթե կույսը որևէ բան է ասում ինչը ձեզ դուր չի գալիս, դուք պետք է դա լսեք, քանի որ կույսը չի սխալվում. նրան հետաքրքիր չէ ձեր անձը Կույսը գնահատում է փաստերը:

10. Կշեռք-Պերսեփոնե: Ինչպես հայտնի է Պերսեփոնեի համար հարսնախոսում էին ամենացանկալի ամուսինները Արեսը և Ապոլոնը:Սակայն,դատելով ամեն ինչից՝Դեմետրայի գեղեցիկ դուստրը ծնվել է կշեռք համաստեղության տակ,քանի որ նա այդպես էլ չկարողացավ ընտրել նրանցից մեկին:Ընդ որում նրա անձնական կյանքն ամեն դեպքում դասավորվեց՝նրան փախցրեց մեռյալների աստված Հադեսը և նրանք բավական երջանիկ ապրում էին:

11. Կարիճ-Հեկատա: Հեկատան պարգևում է իմաստություն հասարակական ժողովների ժամանակ,երջանկություն պատերազմի ընթացքում և առատ զոհ որսի ժամանակ:Նա իհարկե անդրերկրյա աստվածուհին էր:Կարիճին սիրահարվում են առաջին հայացքից սակայն վախենում են մոտենալ:Կարիճին,սակայն, դա չի հետաքրքրում,քանի որ վաղ թե ուշ նրա առաջ խոնարհվելու են:

12. Աղեղնավոր-Արտեմիս: Արտեմիսը որսի աստվածուհին է:Բացի այդ՝նա կանացի ողջախոհության և ծննդկանների օգնականն է:Աղեղնավորները պատրաստ են ընդունել և հասկանալ ցանկացած միտք,ցանկացած հավատ կամ տեսակետ:Սա ի դեպ չի նշանակում,որ աղեղնավորը պատրաստ է կիսել այս ամենը:Ավելին,հակամարտող կողմերը կարծում են որ աղեղնավորն ամբողջությամբ աջակցում է իրենց:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика