Թոփ-6 ժողովրդական միջոցներ միջատների խայթոցի դեմ

Ներկայացնում ենք թոփ-6 ժողովրդական միջոցներ միջատների խայթոցի դեմ:

Լոլիկի տերևներ Լոլիկի տերևների հոտը, ինչպեսև շամբուկի թարմ տերևները, վախեցնում են մոծակներին: Պարզապես պետք է տերևները դնել սենյակում:

Լավանդա Լավանդայի ճյուղերը, նաև մեխակի, ռեհանի, անիսոնի, էվկալիպտի եթերային յուղերը լավագույն օգնականն են մոծակների դեմ: Պետք է պարզապես 5 կաթիլ յուղ լցնել մեկ բաժակ ջրի մեջ և քսել մաշկի բաց մասերին: Կարելի է նաև մի քանի կաթիլ եթերային յուղ կաթեցնել կրակի աղբյուրի վրա՝ բուխարու, կրակի մեջ, մոմի վրա կամ տաք թավայի վրա:

Կատվախոտ Այրիչի վերևում ցնդող մի քանի կաթիլ կատվախոտը կազատի ճանճերից և մոծակներից նույնիսկ շատ մեծ տարածքներ:

Գիհի Կրակի մեջ գիհի կամ լավանդայի ճյուղեր նետելը նույնպես լավ միջոց է: Կեդրի յուղի հոտը ևս վախեցնում է ոչ միայն մոծակներին, այլև ճանճերին և խավարասերներին:

Օշինդր Օշինդրի արմատների եփուկով լվացվելու դեպքում ոչ մի միջատ չի մոտենա դեմքին: Մի բուռ թակած արմատների վրա լցրեք 1,5 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի և թողեք 20-30 րոպե:

Էվկալիպտ Էվկալիպտի 100% էքստրակտը տանը տարածելով կխուսափեք միջատներից:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS