Թուրքիայում կինը որոշել է նշել կարանտինի ավարտը և ցած է ընկել բարձունքից

Ղազախստանի 31-ամյա բնակչուհի Օլեսյա Սուսպիցինան որոշել է տոնել կարանտինի ավարտը Թուրքիայում անցկացված կորոնավիրուսի պատճառով։ Նա փորձել է Անթալիայում լուսանկարվել ջրվեժի բարձունքին, բայց սայթաքել է, ընկել և մահացել: Այդ մասին հայտնում է Mirror-ը:

Կինը աշխատել է Թուրքիայում որպես էքսկուրսավար։ Նշվում է, որ նա ընկել է մոտ 35 մետր բարձրությունից, կողքին եղել է նրա ընկերուհին: Մահացածի դին ջրից դուրս են հանել տեղի փրկարարները: Ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը դժբախտ պատահար է:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика