Թունոտ հարաբերությունների 10 նշան

Ցանկացած հարաբերություն, նույնիսկ ամենաամուրը, կարող է ճաք տալ, և դրա համար միշտ կան պատճառներ։ Եթե դուք զգում եք, որ ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում ինչ-որ մի բան այնպես չէ, ժամանակն է, որ սկսեք վերլուծել դա։ Խոսքը ոչ թե սովորական տարաձայնությունների մասին է, այլ այն վիճակի, երբ զգում եք, որ մի բան այն չէ, բայց չեք կարողանում բացատրել դա առաջին հերթին ինքներդ ձեզ։ Կփորձենք օգնել ձեզ հասկանալ նման փոխհարաբերությունների նշանները, որոնք միգուցե պետք էլ չէ փրկել։

1. Հրեշտակային համբերություն Եթե դուք զգում եք, որ մշտապես ինչ-որ բանի դիմանում եք կամ ստիպում եք ձեզ ինչ-որ բաներ անել, միայն թե լավ լինի Նրան, ապա հիշեք, որ չկա մի նպատակ, հանուն որի արժե հարաբերություններում ինչ-որ բանի դիմանալ, եթե, իհարկե, դուք մազոխիստ չեք։ Նման հարաբերությունները ավելի լավ է խզեք, մշտապես նման վիճակում գտնվելը նորմալ չէ։

2. Փորձում եք փոխել ձեր զուգընկերոջը Եթե ինչ–որ բան ձեզ դուր չի գալիս ձեր զուգընկերոջ մեջ, փորձեք քննարկել դա նրա հետ։ Սակայն եթե դուք սպասում եք, որ մարդը, որն ամբողջ կյանքում երաժիշտ է եղել, պետք է ֆինանսիստի վերաորակավորում ստանա միայն նրա համար, որ դուք եք այդպես ցանկանում, ապա դա տեղի չի ունենա։ Մի փորձեք փոխել ինչ-որ մեկին, փորձեք ինքներդ փոխվել կամ փոփոխել ձեր հայացքները։

3. Տարբեր նպատակներ Դուք երազում եք տաք երկրում ապրելու մասին, իսկ նա ուզում է ապրել երկրի հյուսիսում, մի փոքրիկ քաղաքում։ Այստեղ չկա որևէ վատ բան։ Միայն պետք է կողմնորոշվել, ինչն է ձեզ համար ավելի կարևոր. Ձեր առանձին նպատակը, թե ձեր ընդհանուր նպատակները, եթե իրոք այդպիսիք կան։

4. Անտեսում եք ձեր հետաքրքրությունները Հիշում եք, մի ժամանակ դուք տարբեր հոբբիներ ունեիք, իսկ հետո սկսեցիք քիչ ժամանակ տրամադրել ձեր հետաքրքրություններին։ Եվ մի օր դուք հասկացաք, թե որքան եք անտեսել ձեր հետաքրքրությունները հանուն ձեր զուգընկերոջ։ Ներդաշնակ զույգի դեպքում գոյություն ունեն և ձեր հետաքրքրությունները և նրա։ Ոչ ոք ոչ ոքի իրավունք չունի ստիպել զբաղվել չսիրած գործով։

5. Դուք չեք արտահայտվում Դուք փորձում եք հարթել կոնֆլիկտները, մինչև վերջ չեք արտահայտվում, վախենում եք, որ ձեր զուգընկերը ձեզ չի հասկանա։ Պետք չէ դա որոշել նրա փոխարեն, ավելի լավ է մեկ անգամ փորձել խոսել։ Եթե կա խնդիր, պետք է այն բարձրաձայնել։ Պետք է ոչինչ ներսում պահել, դա մեծացնում է միայն չլուծված խնդիրների ծավալը։

6. Մտերմության զգացողության բացակայություն Եթե դուք ձեզ անվտանգ չեք զգում նրա կողքին, չեք զգում նրա աջակցությունը ցանկացած իրավիճակում, ապա դա կարող է վկայել զգայական մտերմության անհետացման մասին։ Դա կա՛մ կա, կա՛մ չկա։ Չկան մտերմություն և վստահություն առաջացնելու բաղադրատոմսեր։

7. Մշտական համեմատություն Ձեզ մշտապես համեմատում են ուրիշների հետ։ Դուք այդքան լավը չեք, այդքան չեք վաստակում, այդքան գեղեցիկ չեք։ Այդ համեմատությունները խոսում են միայն ձեր զուգընկերոջ թերությունների մասին։ Այդ նա է, որ պետք է ազատվի իր բարդույթներից։ Նման համեմատությունը նվաստացում է, իսկ սիրելին իրավունք չունի ձեզ նվաստացնելու։

8. Զգայական շանտաժ Մանիպուլյացիայի տեսակ է, որը կարող է ուղեկցվել ձեր հասցեին սպառնալիքներով, եթե չանեք այնպես, ինչպես ձեզ հրամայում են։ Նման հարաբերությունները չեն կարող երկար գոյություն ունենալ։ Նման դեպքերում պետք է սովորեք արտահայտել ձեր դիրքորոշումը։ Չպետք է արձագանքեք սադրանքներին, սակայն սիրային հարաբերությունները նման զույգի դեպքում անհնարին են։

9. Կապվածության անհետացում Ամենաուժեղ կապվածությունն այն է, երբ անընդհատ ուզում եք այդ մարդու կողքին լինել. սա սովորաբար հարաբերությունների նախնական փուլերում է լինում։ Սակայն միասին ժամանակ անցկացնելու ցանկությունը չպետք է ամբողջովին անհետանա։ Եթե դուք զգում եք, որ գնալով ավելի հաճախ եք ցանկություն ունենում առանց նրա ժամանակ անցկացնելու, ուրեմն՝ ձեր հարաբերությունները կորցրել են իրենց երբեմն ջերմությունը։ Փորձեք մի որոշ ժամանակ իրարից առանձին ապրել։ Եթե այդ ընթացքում տեսնվելու ցանկությունը չհայտնվի, ուրեմն պետք չէ մտածել այդ հարաբերությունների մասին, դրանք իրենց սպառել են։

10. Ենթագիտակցություն Երբեմն ենթագիտակցությունը ստիպում է մեզ այնպիսի արարքների մասին մտածել, որոնք մենք չենք էլ արել իրական կյանքում։ Օրինակ՝ պատահում է, որ արդեն մի քանի անգամ պատկերացրել եք, թե ինչպես եք բաժանվում ձեր զուգընկերոջից. ուրեմն ձեր ենթագիտակցությունը պատրաստում է ձեզ այդ բաժանմանը, որպեսզի իրականում այդ որոշումը ձեզ հեշտ տրվի։ Լսեք ձեր ներքին ձայնին ու ձեր ցանկություններին։ Միգուցե արժե վերանայել ձեր հարաբերությունները, անկեղծորեն զրուցել ձեր զուգընկերոջ հետ։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика