Ձմեռ Պապ 1 Հաջորդ տարի Ձեզ սպասվում է հաճելի անակնկալների շարք: Հաջողությունը Ձեր կողմից կլինի ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործերում:
Ձմեռ Պապ 2 Ձեր կյանքում սպասվում են գլոբալ փոփոխություններ: Պետք չէ շտապել ընտրությամբ: Ամեն ինչ մի լավ ծանրութեթև արեք, որովհետև դրանից է կախված թե հետագայում ինչպես կընթանան իրադարձությունները:
Ձմեռ Պապ 3 Նոր ծանոթությունները Ձեզ կնվիրեն հավատարիմ և վստահելի ընկերոջ: Նա այն մարդը կլինի, որն այդքան շատ էր պակասում Ձեր կյանքում: Փորձեք բաց չթողնել այդ պահը, որովհետև առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել: Ուշադիր եղեք:
Ձմեռ Պապ 4 Այն ինչ պլանավորել եք՝ անպայման կիրականանա: Բայց պետք չէ սպասել, որ դա տեղի կունենա ինքն իրեն: Դուք ստիպված կլինեք ակտիվ գործել և այդ ժամանակ արդյունքը հաճելիորեն կզարմացնի:
Ձմեռ Պապ 5 Ներդաշնակ հարաբերությունները ընտանիքում, հարազատների և ընկերների հետ՝ դա Տիեզերքի նվերն է Ձեզ Ձեր բարի սրտի համար: Փորձեք չկորչել այդ առատության մեջ, առավել ևս, որ ֆինանսական բարեկեցությունը նույնպես Ձեզ չի շրջանցի:
Ձմեռ Պապ 6 Պահե՞լ եք ամանորյա ցանկություն: Այն անպայման կկատարվի, բայց ոչ միանգամից: Ձեր համբերությունը կօգնի Ձեզ դրանում: Ձեր հաջողությունը շատ մոտ է և դուք շատ շուտով կստանաք ցանկալի արդյունքը:
Ձմեռ Պապ 7 Ձեզ վրա կթափվի հոգսերի և պարտականությունների ձնակույտ: Բայց պետք չէ անհանգստանալ, դրանք կլինեն հաճելի և չճնշող: Հնարավոր է դա տան վերանորոգումն է, իմիջի փոփոխությունը կամ պատրաստություն հանդիսավոր արարողության: