Եթե դուք հետաքրքրված եք ինքնաբացահայտմամբ և միշտ բաց եք ձեր ներքին ԵՍի ուսումնասիրության համար,ապա առաջարկում ենք անցնել մեր արագ թեստը, որը կբացահայտի ձեր բնավորության տարբերվող հատկությունները և կորոշի, թե ով եք դուք այս կյանքում:
1. Թռչուն Այսպիսով ուշադիր նայեք նկարին և ընտրեք այն որը ձեր ուշադրությունը գրավեց առաջին հերթին։ Երազող Դուք հաճախ նկատում եք այն ինչը մյուսները համառորեն չեն տեսնում: Հետևաբար դուք ընդհանրապես չեք միաձուլվում ամբոխի հետ ընդհակառակը միշտ առանձնանում եք: Դուք սովորել եք սովորականի շրջանակից այն կողմ դուրս գալ և ավելի լայն մտածել ինչը ձեզ հնարավորություն է տվել հասկանալ որ աշխարհը լի է հնարավորություններով: Ավելորդ է ասել որ դուք ունեք մեծ ներուժ և լավ քննադատական մտածողություն:
2․Ձու Լավատես Այո այո դուք այն մարդկանցից եք, ովքեր բաժակը տեսնում են կիսով չափ լի: Դուք աշխարհին նայում եք իրատեսորեն բայց դրական կողմից: Դուք անկեղծորեն չեք հասկանում այն մարդկանց ովքեր դժգոհում են կյանքից մինչդեռ այն դեպքում երբ ունեն երկու ձեռք երկու ոտք և առողջ գլուխ: Հետևաբար, հազվադեպ եք ձեռքերն իջեցնում միշտ պահպանում եք սառը միտքը և քրտնաջան աշխատում։ Նման մարդիկ շատ քիչ են այնպես որ մի կորցրեք ձեր այս հատկությունը:
3․Փետուր Իրատես Դուք իսկական ռեալիստ եք որը միշտ գերադասում է միայն փաստերը: Ի տարբերություն մեծամասնության,դուք օբյեկտիվորեն եք գնահատում կյանքը և համապատասխանաբար ավելի լավ եք ուղղորդվում նրանում: Ձեզ բնութագրում են պրագմատիզմը առողջ մտածողությունը և հաշվեկատությունը:Իսկ կյանքում դուք ստեղծում եք անկեղծ բաց և ինքնավստահ մարդու տպավորություն։