Արդյունքն իր ստույգությամբ ինձ ուղղակի զարմացրեց. Ներկայացնում ենք ձեզ պարզ, հետաքրքրիր և շատ ստույգ թեստ եվրոպացի հոգեբան-դոկտոր Ռիչարդ Մ. Սթեֆենսոնից: Այդ հոգեբանը մարդկանց բաժանում է 4 տեսակների՝ աղավնի, բու, սիրամարգ, արծիվ: Իհարկե այս բաժանումը պայմանական է, բայց ոչ պակաս տեղեկատվական:
Այս փորձությունը օգտակար է աշխատողների ընտրության ժամանակ, քանի որ այն թույլ է տալիս մի քանի վայրկյանում որոշել մարդու բնույթի դրական եւ բացասական կողմերը: Եվ այսպես, պատրա՞ստ եք ստուգել ձեզ: Այս թռչուններից ո՞րն է ձեզ առավել համակրելի թվում։
Աղավնի Բնավորության հիմնական որակներն են՝ բարություն և խաղաղասիրություն։ Դրական բնութագիրը-Պատասխանատու է — Միշտ պատրաստ է օգնել -Սիրում է գտնվել մենակության մեջ -Չի դիմում չարդարացված ռիսկի -Հարգանքով է վերաբերում մարդկանց ցանկություններին -Արդարամիտ է -Հուսալի է -Հեշտ է ներում վիրավորանքը։
Բացասական բնութագիրը -Նրան հեշտ է խաբելը մարդկանց հավատալու պատճառով -Հաճախ չափից շատ է ուշադրություն դարձնում մյուսների կարծիքներին։
Բու Բնավորության հիմնական որակներն են՝ Սուր միտք և քննադաական մտածողություն։ Դրական բնութագիրը -հավասարակշռված է -Ուշադիր է մանրուքներին -Հետաքրքրասիրություն -Գերազանց հիշողություն -Բարձր աշխատունակություն։
Բացասական բնութագիրը -Սիրում է քննադատել մարդկանց, որն էլ հաճախ խանգարում է հաջող հարաբերություններին: -Հոգնում է մարդկանց բազմությունից -Անվճռական է։
Սիրամարգ Բնավորության հիմնական որակներն են՝ մարդամոտությունն և ակտիվությունը Դրական բնութագիրը -Ունակ է զրուցել ցանկացած թեմայով -Բաց է -Անկեղծ է -Հեշտությամբ է ծանոթանում -Դեպի իրեն է գրավում բազմաթիվ մարդկանց -Լավ է գլուխ հանում մարդկանցից -Ստեղծագործ է։
Բացասական բնութագիրը -Հաճախ է ուշանում -Երբեմն զգացմունքները գերակայում են -Չի սիրում միապաղաղ զբաղմունքներ։
Արծիվ Բնավորության հիմնական որակներն են՝ մարդկանց առաջնորդելու և նոր հորիզոններ գտնելու ունակությունը: Դրական բնութագիրը -Անհավանական խարիզմա -Ազնվություն -Ի ծնե լիդեր է -Ուժեղ կամք -Խիզախություն -Ընդունակ է դիմել ռիսկի։
Բացասական բնութագիրը -Համառություն -Կենտրոնացած է իր ցանկությունների վրա -Ծանր է տանում պարտությունը: