#1 Ամեն բան շատ ավելի խորն եք զգում քան մյուսները:Ինտուիցիան հաճախ օգնում է ձեզ գումար վաստակել:Լավ եք ճանաչում սեփական ցանկությունները պահանջներն ու վախերը Անկախ եք երբեք չեք մոռանում ձեր մասին:Մարդիկ ձեզ առեղծվածային ու գրավիչ են համարում բայց երբեմն վախենում են ձեզանից:Քչերեն են ցանկանում մարտահրավել նետել ձեզ կամ ձեր համոզմունքներին: Նրանք գիտեն որ ամուր կանգնած եք հողին հակված չեք փոխել կարծիքը առանց լուրջ պատճառների:
#2 Շրջահայաց եք: Խորը մտքեր ունեք, բայց քիչ եք խոսում: Կարողանում եք գեղեցիկ խոսել ու գրել:Սիրում եք երևույթները հեռվից դիտարկել, քանի որ կյանքին հետաքրքիր ու զգուշավոր տեսանկյունից եք նայում: Մշտապես տեղեկատվություն եք հավաքում, մշակում այն: Կարեկցող եք, հոգ եք տանում մտերիմների մասին: Կարողանում եք լսել մարդկանց, չդատել նրանց, ինչը չի նշանակում, թե սեփական եզրահանգումները չեք անում:
#3 Ձեր նպատակը հաղթանակն է հստակ գիտեք ինչ եք ցանկանում և առաջ եք շարժվում՝ չհանձնվելով նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Լի եք էներգիայով, մոտիվացված: Սիրում եք հաղթանակներ տանել դա ձեզ ողջ զգալու լավագույն միջոցն է: Մրցունակ եք աշխարհը դիտարկում եք որպես հսկայական խաղադաշտ որը լի է հնարավորություններով: Գիտեք ձեր տաղանդները և հասկանում եք՝ ինչի կարելի է հասնել դրանց շնորհիվ: Երբեմն մարդիկ ձեզ ագրեսիվ են համարում, քանի որ գիտեք՝ ով կամ ինչը կարող է կանգնել ձեր ճանապարհին, և ինչպես է հարկավոր հեռացնել այդ խոչընդոտը: Մյուսների գնահատականը չի խանգարում ձեզ հասնել ձեր ուզածին:
#4 Ներդաշնակ հարաբերություններ ունեք աշխարհի հետ սիրում եք լինել մտերիմների շրջապատում: Կյանքը դիտարկում եք որպես հետաքրքիր ճանապարհորդություն: Ձգտում եք բաց ապրել, ինչը ձեզ ինքնավստահություն է հաղորդում: Համառ եք, հետաքրքրասեր: Միշտ ձգտում եք նոր փորձ ձեռք բերել: Անկայունության դեպքում կարողանում եք լավագույն ելքերը գտնել ինչն օգնում է ավելի քիչ անհանգստանալ: Մարդիկ ձեզ դրական ու հանգիստ են համարում: Ազատ մարդ եք, ով երջանիկ ու գեղեցիկ կյանք է որոնում:
#5 Չափազանց զգայուն եք կարեկցող:Նույնիսկ երբ համաձայն չեք մարդկանց ընտրության կամ քայլերի հետ կարող եք հասկանալ՝ ինչպես և ինչու են նրանք հանգել դրան: Մարդիկ երբեմն ձեզ խոցելի ու թույլ են համարում, չեն հասկանում ձեր ուժը: Կարող եք հոգատար լինել:#6 Ստեղծարար եք զարգացած երևակայություն ունեք: Աշխարհը յուրօրինակ եք համարում այլ կերպ եք մշակում տեղեկատվությունը: Նորարարական մտքեր ու գաղափարներ ունեք
#7 Իդեալիստ եք ռոմանտիկ: Աշխարհը, ձեզ ու մյուսներին իդեալական կերպարում եք տեսնում: Գիտեք որ դա իրականությանը չի համապատասխանում սակայն ձեզ համար այդպես ավելի հեշտ է: Մեծ սպասումներ ունեք մարդկանցից:Չեք հասկանում՝ ինչու նրանք չեն ձգտում իրենց ու աշխարհն ավելի լավը դարձնել ինչպես դուք: Մարդիկ ձեզ քնքուշ երբեմն նաև միամիտ են համարում: Հետևողական եք, լավատես, չեք ցանկանում կորցնել հույսը:
#8 Բարի եք, ընկերասեր: Ջերմ վերաբերմունք ունեք մարդկանց նկատմամբ մարդիկ ձեր ներկայությամբ իրենց լավ են զգում: Կարողանում եք ծրագրել ժամանակը ինչը հնարավորություն է տալիս արտադրողական լինել և հաջողության հասնել: Հստակ հասկանում եք նպատակներն ու ձգտումները: Յուրաքանչյուր օր հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու ավելի ու ավելի լավ անելու: Ձեզ համար բաժակը միշտ կիսով չափ լի է ուշադրությունը կենտրոնացնում եք ամենակարևորի վրա: Մարդիկ հասկանում են, որ դրական ազդեցություն եք ունենում իրենց վրա, օգնում աճել:
#9 Այս փուլում ճնշված եք: Վերջին ժամանակները ձեզ համար բավական բարդ են եղել իսկ արցունքները լարվածությունից ազատվելու միջոց են: Աշխարհը ձեզ վախեցնում է միայն թե հարկավոր է գիտակցել որ դժբախտությունն ու դժվարությունները ժամանակավոր են: Մարդիկ ձեզ փակ, որոշ իմաստով օտարված են համարում: Հաճախ չեք խոսում զգացմունքների մասին: Փորձեք խոսել լավագույն ընկերոջ հետ, պետք չէ միայնակ տառապել: