Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում եւ գիշերել հյուրանոցներից մեկում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այս երեկոն ընտանիքով անցկացնելու են Ծաղկաձորում, նաեւ գիշերելու են: Վարչապետը մասնավորապես գրել է. «Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր,որ Թեհրանից Հայաստան ժամանած կորոնավիրուսով հիվանդացած 29 ամյա քաղաքացու հետ նույն ինքնաթիռում գտնված ուղեւորների մի մասը, նաեւ նրանք որոնք ինչ-որ շփում են ունեցել,մեկուսացված են եւ գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում: Սրանով պայմանավորված Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվել են պատվերներից,իսկ ոմանք լքել են Ծաղկաձորը։

«Ես ուզում եմ վստահորեն հավաստիացնել, որ նման գործողության անհրաժեշտություն չկա: Այն, որ մեր հայրենակիցները մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում, այսինքն Ծաղկաձորում կոնկրետ այդ գործողության արդյունքում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել։ Հակառակը, այդ մարդիկ գտնվում են հսկողության տակ և այլ կոնտակտներ ունենալ չեն կարող: Չնայած, մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ վարակի հայտնաբերման հավանականությունն այնքան է, որքան չհայտնաբերելու հավանականությունն է»,-վստահեցրել էր վարչապետը։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика