Ըմպելիք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով մաքրել այն և ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ըմպելիք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, մաքրել այն և ազատվել ավելորդ կիլոգրամներից: Budetezdorovy.ru-ն առաջարկում է համադրել մի քանի միրգ, բանջարեղեն ու չիայի սերմեր: Կայքի հաղորդմամբ՝ ըմպելիքը պայքարում է փորկապության, հեղուկի կուտակման դեմ, օգնում է ազատվել այտուցներից: Պատրաստումը ձեզանից ընդամենը մի քանի րոպե կխլի:

Բաղադրիչներ

  1. 1 բաժակ մանր կտրատած սեխ
  2. կես բաժակ մանր կտրատած վարունգ
  3. 2 ճյուղ նեխուր կամ մաղադանոս
  4. 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  5. 1 բաժակ ջուր
  6. 1 ճաշի գդալ չիայի սերմեր
  7. մեղր՝ ըստ ցանկության:

Ինչպես պատրաստել

  • Չիայի սերմերը թրջեք ջրում՝ նվազագույնը թողնելով 30 րոպե:
  • Բլենդերում խառնեք սեխը, նեխուրն ու վարունգը, կիտրոնի հյութը: Ավելացրեք չիայի սերմերը:
  • Խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք:
  • Խորհուրդ է տրվում ըմպելիքն օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, մինչև նախաճաշը կամ նախաճաշի փոխարեն:
  • Պարբերական օգտագործումը կարող է օգնել այտուցների, որովայնի փքվածության, ավելորդ քաշի դեպքում:
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика