Էկլերի յուրահատուկ պատրաստման եղանակ

Էկլերը յուրահատուկ պատրաստման եղանակ և համային որակ ունեցող աղանդերից է, որի որակյալ պատրաստումը պահանջում է բավականին փորձառություն և վարպետություն:Առաջարկվող եղանակը բավականին հարմար է ու մատչելի, որը կկոտրի պատրաստման դժվարության մասին եղած պատկերածումները և այն պատրաստելու խուսափողական նախատրամադրվածությունը:

Կաթսայում տաքացնում ենք մեկ բաժակ ջուրը, որի մեջ փոխադրում ենք մեկ տուփ կարագի կեսը՝մնացորդը պահելով կրեմի համար: Կարագը հալեցնելուց հետո մասսայի վրա մաղում ենք ալյուր: Ալյուրի չափը պետք է համապատասխանի ջրի չափին, ուստի չափման տարրան պետք է լինի հենց ջրի տարրան:

Անհրաժեշտ ալյուրը մաղելուց հետո մասսան շարունակաբար խառնում ենք՝ զուգընթաց բովելով: Կաթսայի հատակում գոյացած շղարշը պետք է հուշի տվյալ գործընթացի ավարտի մասին:Մասսան թողնել սառչի: Սառած մասսայի մեջ հարել 3-4 հավկիթ՝ հատ-հատ ավելացնելով: Հավկիթների քանակը որոշվում է նախօրորք ընտրած բաժակի չափսին:Արդյունքը մեծապես կախված է ջեռոցի որակից:

Ավելի մանրամասն բերված է կցված տեսանյութում:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика