Զարմանալի բաղադրատոմս որը կօգնի պզուկների հետքերը վերացնել ընդամենը 3 օրում

Ակնեն մաշկի կարևոր խնդիր է: Ուգրին ոչ միայն անհանգստացնում է դեռահաս ժամանակ, այլև մնում է ցանի, սպիների տեսքով: Զարմանալի բաղադրատոմս, որը կօգնի պզուկների հետքերը վերացնել ընդամենը 3 օրում:

Բաղադրիչներ ՝

  • Կանաչ հազար՝ 2 տերև
  • Կերակրի սոդա՝ 1 թ/գ
  • Ջուր՝ 300 մլ
  • Մեղր՝ 2 թ/գ

Պատրաստման եղանակը՝ Հազարը լավ լվացեք: Տերևները մանր կտրտեք և լցրեք թեյնիկի մեջ: Վրան լցրեք ջուրը և տաքացրեք մարմանդ կրակի վրա: Թողեք մոտ մեկ ժամ եփվի, քամեք: Թողեք հեղուկը սառի, 2 թ/գ մեղր ավելացրեք: Ավելացրեք 1 թ/գ կերակրի սոդա, խառնեք:

Լուծույթը լցրեք ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում: Հեղուկը բամբակով դեմքին քսեք քնելուց առաջ: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով: Միջոցն օգտագործեք 3 օր շարունակ, պզուկները և պզուկների հետքերը կվերանան: Միջոցը կազատի տհաճ պզուկներից, կապահովի մաշկի գեղեցկությունը: Այն սնում է մաշկը՝ ապահովելով A, B, C և E վիտամիններ:

Նաև կալցիումի, երկաթի, մագնեզիումի և պղնձի հարուստ աղբյուր է, որոնք լավացնում են մաշկի առողջությունը: Այս դիմակի ամեն գիշեր օգտագործումն ապահովում է հավասար տոնով փայլող մաշկ, նաև բուժում է մաշկի վարակները և մաշկի չորությունը:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика