Փետրվարի 14-ին` ժամը 17:21-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Էմմա Մ.-ի (ծնված 1935 թ.) դին: