Երիկամի քաղցեկեղի մասին հուշող 5 ախտանշան

Երիկամի քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի զարգացման հավանականությունը բարձրանում է ժառանգական նախատրամադրվածության դեպքում: Բացի այդ, այս հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում նաև ավելորդ քաշը, ծխախոտի գործածությունն ու ցավազրկող դեղամիջոցների չարաշահումը:

Մասնագետների խոսքով՝ զարգացման վաղ փուլերում երիկամների քաղցկեղը դրսևորվում է շատ թույլ արտահայտվող ախտանշաններով, ուստի ինքնազգացողությանն ու օրգանիզմի աշխատանքի փոփոխություններին ուշադրություն դարձնելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Բացի այդ, կան այս հիվանդությանը բնորոշ որոշ ախտանշաններ, որոնք կօգնեն հայտնաբերել խնդիրը զարգացման վաղ փուլերում և միջոցներ ձեռնարկել դրանցից ազատվելու համար:

Մղկտուն ցավ կողային հատվածում Կողային հատվածի մղկտուց ցավն այս հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկն է, որը կարող է չառաջացնել սաստիկ տհաճ զգացողություններ, սակայն այնուամենայնիվ շարունակել բավական զգալի լինել: Եթե նման ցավը չի մեղմվում մի քանի օր շարունակ, ապա հարկավոր է բուժզննում անցնել:

Մեզի մեջ արյան առկայություն Այս ախտանշանը ոչ միշտ է պայմանավորված լինում երիկամի քաղցկեղով, սակայն լինում են դեպքեր, երբ այն հուշում է չարորակ հիվանդության զարգացման վաղ փուլերի մասին, ուստի նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել:

Անբացատրելի հոգնածություն Մշտական հոգնածության զգացումը, ախորժակի վատթարացումն ու անբացատրելի քաշի կորուստը կարող են պայմանավորված լինել քաղցկեղի ցանկացած տեսակով, և երիկամի քաղցկեղը նույնպես բացառություն չէ: Եթե անգամ բավական երկարատև քունը չի օգնում ազատվել հոգնածության զգացումից, իսկ քաշը նվազում է առանց որևէ ջանք գործադրելու, ապա հարկավոր է դիմել մասնագետին և անհապաղ բուժզննում անցնել:

Զարկերակային ճնշման բարձրացում Զարկերակային ճնշման բարձրացումը բավական լուրջ խնդիր է, սակայն այն էլ ավելի վտանգավոր կարող է լինել, եթե նախկինում մարդը զարկերակային գերճնշման խնդիր չի ունեցել: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել երիկամի քաղցկեղով: Բանն այն է, որ երիկամներն արտադրում են ռենին հորմոն, որը վերահսկողության տակ է պահում զարկերակային ճնշումը: Սա է պատճառը, որ երիկամների հետ կապված խնդիրները հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում Բարձր ջերմությունը նույնպես կարող է լինել երիկամի քաղցկեղի մասին հուշող վաղ ախտանշաններից մեկը: Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն իմունային համակարգին բնորոշ արձագանքներից մեկն է օրգանիզմում առկա բորբոքային գործընթացներին: Եթե այն չի ուղեկցվում մրսածությանը բնորոշ այլ ախտանշաններով, ապա կարող է պայմանավորված լինել չարորակ ուռուցքով:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS