Երբեք չպետք է անտեսել այս նշանները որոնք հուշում է հոդատապի մասին***

Հոդատապը հիվանդություն է, որը բնորոշվում է միզաթթվի անոմալ նյութափոխանակությամբ, ինչը հանգեցնում է ավելորդ միզաթթվի հյուսվածքներում և արյան մեջ: Հոդատապով մարդիկ կա՛մ չափից շատ միզաթթու են արտադրում, կա՛մ դրա անջատման հետ կապված խնդիր են ունենում: Կան տարբեր մթերքներ, որոնք հոդատապ են առաջացնում: Այն նաև մի շարք հնարավոր հետևանքներ ունի՝ սուր և քրոնիկական հոդատապի արթրիտը, երիկամների քարերը, մաշկի մեջ և այլ հյուսվածքներում միզաթթվի տեղական կուտակումները:

1. Ցավը սկսվեց գիշերվա կեսին: Եթե քնելու պառկելիս չէիք տառապում, բայց ցավից արթնացաք, հնարավոր է՝ հոդատապ ունեք: 2. Չեք հիշում տուժած հոդի վնասվածքը: Ցավի առավել տարածված մասը բութ մատն է, սակայն ոչ միշտ է այդպես լինում: Հաճախ նոպաներ կոճում են առաջանում, շատերին թվում է, թե այն տեղահանվել է: Մի քանի շաբաթ անց ամեն ինչ վատանում է, շատերը հասկանում են, որ կոճը վնասված չէր:

3. Ցավը սաստկանում է: Եթե ցավը մի քանի օր չի մեղմանում, այլ ուժեղանում է այտուցվածությանը և կարմրությանը զուգահեռ, հնարավոր է՝ հոդատապ ունեք: 4. Ցավն ուրիշ հոդեր տեղափոխվեց: Երբեմն հոդատապը մի հոդից կանցնի մյուսին:

5. Նույնիսկ ամենափոքր ճնշումն ուժեղ ցավ է առաջացնում: Հոդատապի արթրիտը հոդի հանկարծակի ցավի, կարմրության, ուռելու պատճառ է, հատկապես ոտքի բութ մատի հատվածում: Նշվում է, որ հոդատապի արթրիտը 40 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում բորբոքային արթրիտի առավել տարածված պատճառն է: Հոդատապի արթրիտի կրկնական նոպաները կամ բռնկումները կարող են վնասել հոդը և հանգեցնել քրոնիկական արթրիտի:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS