Եղունգները կծելու և կուլ տալու սովորությունը կարող է անվնաս թվալ  սակայն իրականում այն շատ վտանգավոր է

Եղունգները կծելու և կուլ տալու սովորությունը կարող է անվնաս թվալ (թեև տհաճ) բայց իրականում այն մահացու վտանգավոր է։Այս կամ այն չափով եղունգները կրծելը բնորոշ է բնակչության 60% — ին։Մեքսիկուհի Մոնսերատ Խիմենեսն արդեն 20 տարի է՝ կրծում է եղունգները։«Ամեն ինչ սկսվեց,երբ ես շատ փոքր էի դեռ առաջին դասարաններում էի սովորում։

Երբ ես նյարդայնանում էի քննության կամ ինչ-որ բանի պատճառով կամ երբ շատ սոված էի ես սկսում էի կրծել իմ եղունգները:Այդ ժամանակից ի վեր ես չեմ կարողանում ազատվել այդ սովորությունից չնայած երբեմն ինքս ինձ ցավ եմ պատճառում» — ասում է Մոնսերատը։ Այս խախտումը կոչվում է օնիխոֆագիա։ Բժիշկներն ասում են որ դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

Մատները բակտերիաների կատարյալ սածիլներն են:Թուքը պարունակում է ավելի շատ բակտերիաներ քան մարմնի այլ մասերը։ Թեև դա տեղի է ունենում շատ հազվադեպ բայց եղունգները կրծելու սովորությունը կարող է հանգեցնել արյան վարակի։ Մարսողական ուղիների բորբոքումն էլ կարող է վիրաբուժական միջամտություն պահանջել» — ասում է Մեքսիկայի առողջապահության ինստիտուտից Կառլոս Աբոիտեսը:

Բացի այդ, դա վնասակար է ատամների համար քանի որ դա թուլացնում է ատամի էմալը։ Այո և մատներն էլ կարող են դեֆորմացվել ժամանակի ընթացքում։ «Իմ մատները հարթ ու լայն են դարձել վերևից իսկ ներքևից բարակ։Իմ եղունգները շատ թույլ են և հաճախ դրանցից արյուն է գալիս։ Ես ամաչում եմ ցույց տալ իմ ձեռքերը», — ասում է Մոնսերատ Կաբալյեն։«Հայտնի են դեպքեր երբ ստիպված ենք եղել կտրել մատը կամ ձեռքը» — ասում է Աբոիտեսը:

Մոնսերատ Կաբալյեն փորձել է այդ խնդրի դեմ պայքարել լաքերի օգնությամբ իսկ մանկության տարիներին նրա ծնողները նրա մատները կծու պղպեղով են պատել։Սակայն ոչինչ չի օգնել դա հոգեբանական խնդիր է ուստի պահանջում է խորհրդատվություն մասնագետից:«Հույս ունեմ որ ես չեմ մնա առանց եղունգների։Ես հասկանում եմ որ կծու պղպեղը չի ազատում ինձ սթրեսից և չի բարելավում իմ հոգեկանը ուստի պետք է գնալ հոգեբանի մոտ» — ասում է Մոնսերատ:Իսկ դուք կրծում եք ձեր եղունգները։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика