Տեր Հիսուս Քրիստոս Որդի Աստծո,հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը,ում համար ուզում եք աղոթել),որ այժմ ծառայում է Հայոց բանակում
Մարդասեր Տեր,նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը,որ գործել է Քո առջև տրվելով իր երիտասարդական ցանկություններին։Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն,որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր,հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին,որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ
Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին,իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն
Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս,ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի`սուրբ Սարգսի,սուրբ Գևորգի սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ ամեն