Գոհանում եմ Քեզանից Տեր իմ և Աստված իմ որ պահպանեցիր Քո ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին

Գոհանում եմ Քեզանից,Տեր իմ և Աստված իմ,ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին

Եվ այժմ աղաչում եմ Քեզ,Տեր իմ և Աստված իմ,որ ստեղծեցիր ցերեկը գործելու և գիշերը մեր տկար բնության հանգստի համար արդ տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ

Տեր իմ և Աստված իմ ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ երբ ու ինչպես եմ արթնանալու,ուստի հոգիս,մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են

Եվ խնդրում եմ,որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը,ելքն ու մուտքը որ ննջեմ ապահով և աներկյուղ,խաղաղությամբ ու առանց փորձանքների

Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:

Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝իմ հրեշտակի հետ ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին,որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն,Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից ամեն

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика