Ճապոնացի գիտնականները պարզել են, որ հաճելի բույրերը կարող են դառնալ մղձավանջների պատճառ: Գիտափորձը ցույց է տվել, որ մարդկանց ծանոթ ծաղիկների, մոմերի կամ մաքուր սպիտակեղենի հաճելի բույրերը կարող են դառնալ բացասական հույզերի պատճառ, ինչն էլ ի վերջո կվերափոխվի մղձավանջի:
Հետազոտության շրջանակներում 14 կամավոր քնել է լաբորատոր պայմաններում, իսկ այդ ընթացքում սենյակում վարդերի բույր է տարածվել: Գիտնականները գիշերն արթնացնում էին կամավորներին, որպեսզի նրանք կարողանային հիշել իրենց երազների սյուժեն ու վերապատմել՝ նշելով որքանով էին դրանք բացասական:
Այն մասնակիցներ, որոնք նախկինում նշել են, որ վարդերի բույրն իրենց ծանոթ է, առավել սարսափելի մղձավանջներ են տեսել այդ բույրի ներքո քնելու դեպքում: Միևնույն ժամանակ, այն կամավորները, որոնք ծանոթ չէին վարդերի բույրին, մղձավանջներ առհասարակ չեն տեսել:
Ինչպես բացատրում են փորձագետները, սա պայմանավորված է նրանով, որ գլխուղեղի՝ բույրերի «վերամշակման» համար պատասխանատու հատվածը միավորվում է այն հատվածի հետ, որը պատասխանատու է բացասական հույզերի, այդ թվում նաև վախի զգացման «վերամշակման» համար, գրում է actualnews.org կայքը: