Շվեդ գիտնականները պարզել են, որ գոտկատեղի, որովայնի հատվածի ճարպը ուղիղ կապ ունի սրտանոթային խնդիրների հետ։ European Journal of Preventive Medicine-ում հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե որովայնային ճարպը շատ է,սրտի իշեմիկ հիվանդության նոպաների կրկնության հավանականությունը մեծանում Գիտափորձին մասնակցել է 22 հազար շվեդ, ովքեր մեկ անգամ սրտի նոպա են ունեցել։
Նրանց մեծամասնության մոտ կոնքի շրջագիծը գերազանցել է նորման, որն է՝ տղամարդկանց մոտ 94 սանտիմետր, կանանց մոտ՝ 80 սանտիմետր։Մասնագետները նշում են, որ հատկապես նրանք, ովքեր մեկ անգամ սրտամկանի ինֆարկտ են տարել, պետք է պահպանեն որովայնի նորմալ չափսը, քանի որ այդ հատվածում ճարպի կուտակումը կտրուկ մեծացնում է ինֆարկտի, սրտի նոպաների հավանականությունը։
Որովայնի հատվածում կենտրոնական ճարպակալումը մեծացնում է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ընդ որում, գոտկատեղի շրջագծի եւ սրտային նոպայի միջեւ կապը տղամարդկանց դեպքում ավելի ամուր է, քան կանանց։