Գիտնականները ներկայացրել են նռան ամենաօգտական հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար

Նուռն ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկն է,որն ամրապնդում է օրգանիզմն ու օգնում է պայքարել տարատեսակ վարակների դեմ սակայն քչերը գիտեն,թե ինչպես է այն իրականում անդրադառնում օրգանիզմի վրա:Գիտնականները ներկայացրել են նռան ամենաօգտական հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար:

Կարգավորում է մարսողությունը Նուռն արագացնում է սննդի մարսման գործընթացն ու խթանում է ֆերմենտների արտազատումը: Այս մթերքն ունի շատ ցածր կալորիականություն (70 կկալ), սակայն այն բարելավում է ախորժակը: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նուռն ուտել սնվելուց 5-10 րոպե առաջ,քանի որ այս դեպքում քաշը կնվազի առանց կողմնակի բարդությունների:Սակայն հարկ է հիշել,որ օրական խորհուրդ է տրվում ուտել առավելագույնը մեկ հատ նուռ կամ խմել կես բաժակ թարմ քամած հյութ: Ընդ որում՝ հատկապես զգույշ է պետք լինել գաստրիտի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում:

Բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը Նուռը հարուստ է հեշտ յուրացվող երկաթով,ուստի մասնագետները հաճախ են խորհուրդ տալիս սննդակարգում նուռ ներառել երկաթ պակասորդային անեմիայի (սակավարյունություն) դեպքում:

Բարելավում է սրտամկանի աշխատանքը Այս միրգը պարունակում է հակաօքսիդանտներ,որոնք դրական ազդեցություն են ունենում սրտանոթային համակարգի վրա: Դրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ամրապնդում են անոթների պատերն ու խոչընդոտում են աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացմանը:

Երիտասարդացնում է մաշկն ու բարելավում քնի որակը Նռան սերմերն օգտագործվում են եթերայուղերի պատրաստման համար: Դրանք պարունակում են F և E վիտամիններ ու կիրառվում են կոսմետոլոգիայում որպես մաշկի վիճակը բարելավող միջոց: Օրգանիզմի վրա երիտասարդացնող ազդեցություն է ունենում նաև նռան հատիկների միջև եղած բարակ թաղանթների չորացրած կտորներից պատրաստված թեյը, որը նաև հանգստացնում է նյարդային համակարգն ու օգնում է ազատվել անքնությունից:

Խթանում է իմունային համակարգի աշխատանքը Նռան հյութը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան կանաչ թեյը կամ մյուս մրգերը:Բացի այդ այս միրգը հարուստ է վիտամին C-ով որն ամրապնդում է իմունային համակարգը:Սակայն հարկ է հիշել որ պահածոյացվելու դեպքում այս վիտամինը կարող է տարրալուծվել,ուստի դրանից օգուտ ստանալու համար նուռը խորհուրդ է տրվում օգտագործել թարմ վիճակում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS