Ճարպակալումը ներկայում համարվում է ամենատարածված խնդիրներից մեկը,որը բարձրացնում է նաև այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը,սակայն ամերիկացի գիտնականները ներկայացրել են մի պարզ միջոց,որը կօգնի կանխել քաշի ավելացումն ու ճարպակալման զարգացումը։Ինչպես գրում է actualnews.org կայքը մկների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել որ ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է լինել օրական չորս բաժակ սուրճի գործածությունը:
Գիտնականները մեկ ամիս շարունակ հետևել են լաբորատոր մկների վիճակին,որոնք սնվել են ճարպերով ու ածխաջրերով հարուստ և հնարավորինս քիչ սպիտակուցներ պարունակող մթերքով:Գիտափորձի շրջանակներում որոշ մկներ ստացել են նաև կոֆեինի այն չափաբաժինը,որը համապատասխանում է օրվա ընթացքում օգտագործված չորս բաժակ սուրճից ստացված կոֆեինի քանակությանը:Հետազոտության արդյունքում պարզվել է որ այն մկները որոնք մատե թեյից կոֆեին են ստացել 16%-ով ավելի քիչ քաշ են հավաքել քան մյուսները:Բացի այդ կոֆեին ստացած մկների օրգանիզմիում 22%-ով քիչ ճարպ էր կուտակվում,քան այն մկների օրգանիզմում որոնք չեն ստացել կոֆեին:
Գիտնականների խոսքով նշանակություն չունի,թե ինչ աղբյուրից մարդը կստանա անհրաժեշտ կոֆեինը քանի որ անկախ աղբյուրից այն կօգնի նվազեցնել ճարպային բջիջներում կուտակված լիպիդների քանակությունը 40%-ով:Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են,որ այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում չարաշահել սուրճը,քանի որ այդ դեպքում ըմպելիքը կարող է վնասակար լինել: