Գիտնականները հանգել են հետաքրքիր եզրահանգման այն մասին որ մարդու առողջության և կրոնի միջև մեծ կապ կա

Գիտնականները հանգել են հետաքրքիր եզրահանգման այն մասին, որ մարդու առողջության և կրոնի միջև մեծ կապ կա։ Բրիտանացի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ եկեղեցի այցելելը և անկեղծ աղոթքը նպաստում են արյան ճնշման նվազմանը և իմունային համակարգի աշխատանքի ակտիվացմանը։ Նրանք նաև նշում են,որ կյանքի տևողությունը երկարում է երեք տարով։

Մարդու էկոլոգիայի համալսարանի տնօրեն Միխայիլ Կուրիկի խոսքերով.«Իմ թիմը վերջին շրջանում ուսումնասիրություն էր անցկացնում հենց այս թեմայի շուրջ: Մենք ուսումնասիրել ենք մարդկանց արյան բաղադրության ցուցանիշները մինչև աղոթքը և դրանից հետո: Արդյունքները պարզապես ցնցող էին: Պարզվում է,«Հայր մեր»-ն աղոթելուց հետո օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանում է տարբեր տեսակի մանրէների ու վարակների հանդեպ:

Փաստորեն, աղոթքը հավասարակշռության է բերում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, որի վիճակից էլ կախված է մնացած բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքները: Որպես արդյունք՝ բարելավվում է զարկերակային ճնշումը, և բացի այդ, իմունային համակարգի աշխատանքը:Մեկ անգամ առիթ եմ ունեցել այս թեմայով զրուցելու այնպիսի մարդկանց հետ, ովքեր եղել էին կալանավայրերում և համակենտրոնացման ճամբարներում:

Նրանք պատմում էին, որ այնտեղ չունեին նորմալ կերակուր, ստիպված էին հանդուրժել շարունակական ծաղրանքներ ու ծեծեր, բայց երբեք չէին պառկում քնելու առանց աղոթքի: Եվ ամեն առավոտ զարմանում էին, թե որտեղից էին նորից ուժ գտնում իրենց մեջ՝ այդ տաժանակիր աշխատանքներն անելու և դիմանալու: Նրանց փրկում էր աղոթքը՝ զորացնում ու նորոգում»:Եկեղեցի հաճախելը երկրարացնում է մարդու կյանքը։ Ուժգորոդի ազգային համալսարանի դոցենտ Միխայիլ Լազորիկն համոզված է, որ առանց հավատքի ոչինչ չի կարող կատարվել:

Եկեղեցի պետք է գնալ նախևառաջ սեփական հոգու համար: Միայն այն ժամանակ, երբ անկեղծորեն ու ողջ սրտով աղոթում ենք, փոփոխություններ կարող են կատարվել: Ծառայության ու ընդհանուր աղոթքի ժամանակ մենք ազատագրվում ենք զայրույթից, ինչն էլ դրական է ազդում մեր օրգանիզմի, ինչպես նաև՝ բնավորության ու վարքի վրա: Այսպես Աստված մեզ հնարավորություն է տալիս երկար ապրելու»:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика