Գիտեք արդյոք որ այն ժամը, երբ քնում եք կարող է շատ բան պատմել ձեր անհատականության մասին: Իզուր չէ,որ ոմանք գնում են քնելու գիշերվա 2-3-ին իսկ մյուսները երեկոյան ժամը 10-ին արդեն մտնում են անկողին։Պատրաստ եք:
Ուրեմն երբ եք գնում քնելու Մինչև երեկոյան ժամը 22:00-ն Դուք ակտիվ և բաց մարդ եք ամեն մի նոր բանի համար:Նոր փորձը միշտ լավ է ձեզ համար և հարմարավետության գոտուց դուրս գալը հենց այն է ինչ ձեզ պետք է: Դուք չեք վախենում վերցնել այնպիսի մի գործ որից դուք գլուխ չեք հանում,քանի որ պրակտիկան այն է ինչ միշտ շատ է օգնում: Միշտ չէ որ դուք օգնություն եք խնդրում ավելի փորձառու մարդկանցից և սիրում եք նոր օգտակար շփումներ հաստատել:
22:00 — 23:00 Դուք բավականին հավատարիմ անձնավորություն եք ով միշտ հոգ է տանում այլ մարդկանց զգացմունքների մասին:Ձեզ հաճախ անհանգստանում է հասարակական կարծիքը և այն թե ինչ են մտածում մյուսները:Երբեմն դուք նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ` փորձելով գոհացնել ընկերներին և ընտանիքին, բայց մի արեք դա:Բարությունը ձեզ օգնում է ձեր կյանքում, բայց դուք պետք է կարողանաք ճիշտ առաջնահերթություն տալ։
23:00- 00։00 Դուք շատ զգայուն և հուզական անձնավորություն եք: Կարող եք ցանկացած պատճառով լաց լինել և նեղվել և կարևոր չէ՝այն տխուր է թե ուրախ: Երբեմն սկզբում ձեր հույզերն են միանում, և միայն դրանից հետո ուղեղը:Պետք է ավելի ռացիոնալ մտածել և թույլ չտալ որ զգացմունքները գերակշռեն մտքից:Եվ հիշեք որ նյարդային համակարգը պետք է պաշտպանված լինի։
00:00-ից հետո Դուք դրական լավատես եք ով ուրախություն է գտնում նույնիսկ ամենատխուր իրավիճակներում:Դուք երբեք չկորցնեք ձեզ առաջ տանող ներքին միջուկը:Բոլոր խնդիրները լուծվող են և դուք 100% -ով վստահ եք դրանում: Դուք նաև ուրիշներին եք հանձնում ձեր կյանքի էներգիայից ուստի հաճախ առաջնորդում եք նույնիսկ նոր ընկերություններում: