Նշված մթերքները միավորել:Տորթին առանձնահատուկ համ է տալիս գազարի քերուկը:Բայց այն խմորային մասսային ավելացնելուց առաջ հարկավոր է մշակել համեմունքներով:
Կարևոր է գազարի քերուկին ավելացնել մի փոքր ապելսինի քերուկ, ապա նաև ճզմել դրա հյութը,մշկընկույզի քերուկ և մուգ շաքար ավելացնել,խառնել:Հնդկական ընկույզը ընդհանուր մասսային ավելացնելուց առաջ հնարավորինս մանրատել:
Ալյուր ավելացնել այնքան, որ ստացվի ոչ այնքան թանձր զանգված:Մասսան տարածել հնարավորինց մեծ ուղղանկյունաձև տարրայի մեջ, թխել: Սառելուց հետո համապատասխան չափի ափսեի միջոցով թխուկից երեք շերտ ստանալ, որոնք պիտի միավորել կրեմով:
Կրեմը ստանալ հատուկ սերուցքային պանրի և 33% ոց սերուցքի քառնուրդից:Այս եղանակով ստացվում է բավականին կայուն ու պինդ կրեմ:Շերտերը միավորել կրեմով,իսկ կրեմապատ մակերեսը պատել կողքային մնացողրդներից ստացված փշրանքներով: Կարելի է զարդարել ըստ նախասիրության: