Բաղադրատոմսը․
- Գազար 3-4 հատ
- Բուսական յուղ 3-4 ճաշի գդալ
- 2 ճաշի գդալ մանի-ալյուր
- Ալյուր 2 ճաշի գդալ
- Սուխարի՝ պանրի համով 2 ճաշի գդալ
- Աղ՝ ճաշակի
Պատրաստման եղանակը․ Մանի-ալյուրը լցնել ամանի մեջ:Ավելացնել եռացող ջուր և թողնել 10 րոպե:Գազարը լվանալ չորացնել և մաքրել:Քերել գազարը և մի գունդ սարքել:Ավելացնել ալյուր մաննի-ալյուր և աղ:Լավ խառնել զանգվածը:Ձևավորել կոտլետներ և գլորել սուխարիի մեջ:Տապակել թավայի մեջ բուսական յուղով,երկու կողմերից 3-4 րոպե միջին ջերմաստիճանի վրա:Դրեք թղթե սրբիչների վրա՝հեռացնելու ավելորդ յուղը:Գազարից կոտլետները պատրաստ են: