Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը փետրվարի 16-ին ընդհատել է նորզելանդական Օքլենդ քաղաքում ընթացող իր համերգը՝ ձայնը կորցնելու պատճառով, ինչը պայամանվորված է եղել թոքաբորբով:Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, 72-ամյա արտիստը սկսել է խռխռալ դաշնամուրի մոտ նստած: Դրանից հետո վեր է կացել, ներողություն է խնդրել հանդիսատեսից և չի կարողացել զսպել հուզմունքը: Վերջինս սկսել է արտասվել հազարավոր երկրպագուների առաջ և բեմից հեռացել է ծափողջյունների ներքո:
Ավելի ուշ նա ինստագրամյան հաղորդագրությամբ հայտնել է որ ելույթից ժամեր առաջ իր մոտ թեթև ընթացող թոքաբորբ են ախտորոշել,սակայն երգիչը որոշել էր հնարավորինս լավ ելույթ ունենալ:«Ես երգում և նվագում էի քանի դեռ ձայնս ուղղակի չէր կորել», գրել է նա սոցցանցում: