Բուսական դիետան հատկապես հարմար է այն մարդկանց համար, որոնք սիրում են մրգեր և բանջարեղեններ

Այս դիետան թույլ է տալիս, ստանալով անհրաժեշտ քանակի վիտամիններ և միկրոէլեմենտներ, կարճ ժամկետներում քաշ քցել, կարգավորել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքն: Բուսական դիետան հատկապես հարմար է այն մարդկանց համար, որոնք սիրում են մրգեր և բանջարեղեններ: Մրգերն ու բանջարեղենը շատ հարուստ են տարատեսակ օգտակար նյութերով և բջջանքով, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում, նվազեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս մթերքներն ցածր կալորիականություն ունեն և հիանալի համապատասխանում են նիհարելու համար կազմված դիետային:Բայց մրգերի և բանջարեղենների գլխավոր առավելությունն այն է, որ մեծ քանակության բջջանքի և բնական ջրի պարունակության շնորհիվ կարող են բավականին երկար ժամանակով հագեցածության զգացում տալ և միաժամանակ ցածր կալորիականություն ունենալ: Բուսական դիետայի տևողությունը 7 օր է, որի ընթացքում օրգանիզմն մինչև 3 կգ քաշ է կորցնում: Այս դիետայի մեջ կիրառվող մթերքներն են՝ բանջարեղեն, միրգ լոլիկի հյութ, մրգային հյութեր, ձուկ, կեֆիր, յոգուրտ, բրինձ, մակարոնեղեն:

Բուսական դիետայի ճաշացանկը՝ Նախաճաշ 2 ճ գ յոգուտով համեմված թարմ մրգերով աղցան մեկ բաժակ կանաչ թեյ առանց շաքարի Ճաշ՝100 գ բրնձի կամ մակարոնի փլավ, բանջարեղեն (տոմատի մածուկով) մեկ բաժակ լոլիկի հյութ, Ետաճաշիկ՝ 1 միրգ, մեկ բաժակ հյութառանց շաքարի Ընթրիք՝ բանջարեղենային աղցան (համեմել ձիթապտղի կամ արևածաղկի ձեթով), 100 գ ձուկ Քնից առաջ՝ մեկ բաժակ անյուղ կեֆիր կամ կաթ Արդյունքները՝մեկ շաբաթում մինուս 3 կգ Ծանոթություն՝ ընպելիքնրից կարելի է օգտագործել միայն առանց շաքարի սուրճ, առանց շաքարի լիմոնով թեյ, ցանկացած թարմքամած հյութեր և մաքուր չգազավորվաժ ջուր:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика